Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 4 (112) 2023

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ «ՄՈՒՏՔԻ» ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ «ԿԱՍԿԱԾԻ» ՇԵՄԸ (ԻՆԵՐՑԻԱՅԻ ՈՒԺԸ ԿԱՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԱՆՏԵՍՈՒՄԸ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ)

ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Ամփոփագիր

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) ուժի մեջ մտնելու այս արդեն ոչ կարճ ժամանակահատվածում ի հայտ եկավ հետաքրքիր մի հանգամանք, հայկական իրավակիրառ պրակտիկան չնկատեց (կամ անտեսեց) այն առանցքային, բնորոշման մեջ շռայլ չէ ասել՝ անգամ հեղափոխական փոփոխությունը, որ տեղ էր գտել օրենսգրքում և ուղիղ կապված էր անձի մեղադրյալի կարգավիճակի հետ։

Իրավակիրառ պրակտիկան չնկատեց (կամ անտեսեց) Օրենսգրքով հանրային մեղադրանքի գործերով մեղադրյալի քրեական վարույթ «մուտքի» համար անհրաժեշտ «կասկածի» «խորհրդային» շեմից հրաժարումը և կասկածի բոլորովին նոր շեմի, չափանիշի սահմանումը։

Միևնույն ժամանակ, սակայն, հոդվածում փորձ է արվում հիմնավորվել, որ օրենսդիրը հրաժարվել է «խորհրդային» «կասկածի» շեմից միայն մեղադրյալի քրեական վարույթ «մուտքի» համար, իսկ մեղադրյալի մինչդատական վարույթից (դեպի դատական վարույթ) «ելքի» համար այդ չափանիշը պահպանվել է։

Սույն հոդվածը նվիրված է մեղադրյալի քրեական վարույթ «մուտքի» համար կասկածի շեմերի փոփոխության հարցերին, քննարկվում է նման փոփոխության անտեսումը իրավակիրառ պրակտկայում, ինչպես նաև բացահայտվում նման փոփոխությունների պայմաններում քրեադատավարական մի շարք երաշխիքների կենսագործման հնարավորությունները։

Հիմնաբառեր. մեղադրյալ, կասկածի շեմ, նվազագույն կասկած, հիմնավոր կասկած, բավարար ապացույցների համակցություն, քրեական վարույթի սուբյեկտ, քրեական վարույթի օբյեկտ:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.4-11