ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԲՆՈՒՅԹԻ ԵՎ ՀԻՄՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՎԵԼՈՒ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ (ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
Ամփոփագիր
Ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին տեղեկացվելու իրավունքը մեղադրյալի առանցքային իրավունքներից է։ Առանց այդ իրավունքի մեղադրյալի այլ իրավունքների իրականացումը կա՛մ անիրական է, կա՛մ խիստ անարդյունավետ (օրինակ՝ մեղադրյալը ցուցմունք տալու իր իրավունքից արդյունավետորեն կարող է օգտվել, երբ հանգամանորեն տեղեկացված է, թե ինչից պետք է պաշտպանվի, ինչ փաստական հանգամանքներ են իրեն վերագրվում, երբ է նա կատարել իրեն վերագրվող այդ արարքը և այլն, իսկ առանց հստակ իմանալու մեղադրյալի կողմից ցուցմունք տալով իր պաշտպանության իրավունքի իրացումը դառնում է պատրանքային։ Նույն կերպ, մեղադրյալի՝ վարույթին նյութեր և ապացույցներ կցելու իրավունքը կարող է արդյունավետորեն իրացվել միայն այն դեպքում, երբ վերջինս հստակ իմանա՝ ինչի համար է մեղադրվում, այսինքն՝ մեղադրանքի հիմքի և բնույթի մասին և այլն)։ Այսպիսի օրինակները շատ են, հենց այդ պատճառով մեղադրյալի քննարկվող իրավունքը կարելի է իրապես կոչել նրա իրավունքների թագուհի։ Այս գիտագործնական մեկնաբանությունն ուղղված է հենց մեղադրյալի նշված իրավունքի մեկնաբանությանը, այդ իրավունքի էության բացահայտմանը, որը թույլ է տալիս նաև զանազանել մեղադրյալի քննարկվող իրավունքը մեկ այլ իրավունքից՝ գործի նյութերին ծանոթանալու մեղադրյալի իրավունքից։
Հիմնաբառեր. մեղադրյալ, մեղադրանքի բնույթ, մեղադրանքի հիմք, ապացույցներ:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.2-84
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: