Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3(124)2026

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

ԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՂԱՎՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է ոստիկանության կողմից անձի ձերբակալման և դրան ուղեկցող անձնական խուզարկության քրեադատավարական հիմնահարցերին։ Հետազոտության առարկան ձերբակալման բնույթն է, ինչպես նաև ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության էությունը, կատարման ժամանակը, սուբյեկտային կազմը, նպատակը և արդյունքների արձանագրման եղանակը։ Նպատակն է պարզաբանել՝ արդյոք այդ խուզարկությունը քննչական գործողություն է, թե ձերբակալման իմանենտ մասնիկ։ Հիմնական դրույթներ. ձերբակալումը դիտվում է որպես միասնական, սակայն երկփուլ գործընթաց, ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկությունը տարբերվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական գործողություն-անձնական խուզարկությունից, անձնական խուզարկության առանձին արձանագրումը հանգեցնում է իրավական ռեժիմների արհեստական նույնականացման, «plain view», «encounter», Terry stop, «stop and search» դոկտրինների վերաբերյալ օտարերկրյա իրավական զարգացումները կարող են օգտակար լինել հայրենական օրենսդրությունում ոստիկանական գործողությունների իրավաչափության երաշխիքների հստակեցման համար։

Հիմնաբառեր. ձերբակալում, անձնական խուզարկություն, ոստիկանական գործունեություն, քրեական դատավարություն, օպերատիվ-պրոֆիլակտիկ միջոցառում, ողջամիտ կասկած, մարդու իրավունքներ։

DOI: https://10.59560/18291155-2026.3-85