Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1 (113) 2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Աշոտ Խաչատրյան Գոռ Ենգիբարյան

Ամփոփագիր

 Հոդվածում քննարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության իրավական ապահովման հիմնախնդիրը սահմանադրական կարգավորումների համատեքստում: Հեղինակը ներկայացնում է որոշ հիմնական օրենքներ, որոնք մտնում են ազգային անվտանգության ոլորտում ձևավորված օրենսդրական համակարգի մեջ՝ ընդգծելով Սահմանադրության դերն այդ համակարգում և ներկայացնելով այն որպես գլխավոր իրավական փաստաթուղթ երկրի անվտանգությունն ապահովող իրավական ակտերի աստիճանակարգային հիերարխիկ սանդղակում:

  Հեղինակի դիտարկումներով անձի, հասարակության և պետության համար վտանգներն ու սպառնալիքներն առկա են մշտապես, ուստի նրանց համար անվտանգությունը վտանգներից մշտապես պաշտպանվածության վիճակն է: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ դա ոչ թե պասիվ, այլ ակտիվ վիճակ է: Այսինքն` վիճակ, որը բնութագրվում է այնպիսի ակտիվ գործողություններով, որոնք ապահովում են անձի, հասարակության և պետության առաջընթաց զարգացումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Արդյունքում՝ ազգային անվտանգության համակարգը ձեռք է բերում բարդ կառուցվածք, որում կարելի է առանձնացնել բաղկացուցիչ մասեր, ենթահամակարգեր: Վերջիններիս շարքում հեղինակն առանձնացրել է իրավական ապահովման անվտանգության համակարգը և եզրակացրել, որ չնայած ոլորտում կատարված ծավալուն աշխատանքին, ազգային անվտանգության սահմանադրաիրավական դաշտն ունի առավել ամբողջական և համակարգված դարձնելու անհրաժեշտություն, ինչին մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին օրենքի ընդունումը:

 Հիմնաբառեր. անվտանգություն, ազգային անվտանգություն, Սահմանադրություն, իրավական անվտանգություն, վտանգ, սպառնալիք:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.1-9