Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1(122)2026

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամփոփագիր

    Հոդվածում քննարկվում են պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների բաշխման հիմնահարցերը սահմանադրաիրավական կարգավորումների և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի համատեքստում:

    Հետազոտության շրջանակներում ուսումնասիրության առարկա են դարձել պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների բաշխման հարցի վերաբերյալ մասնագիտական գրականության մեջ ներկայացված տեսական մոտեցումները, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով սահմանված կարգավորումներն ու առանձին պետությունների սահմանադրաիրավական կարգավորումները:

    Սույն հոդվածի նպատակը պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերություններում հանրային գործերի բաշխման համակարգի ուսումնասիրությունն է և այդ մարմինների միջև լիազորությունների բաշխման հիմնահարցերի վերհանումը:

    Հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն չափով իրենց արտացոլումն են ստացել տարբեր հեղինակների աշխատություններում, սակայն, դրան զուգահեռ, հոդվածի շրջանակներում անդրադարձ է կատարվում այնպիսի հիմնահարցերի, որոնք առանձին համալիր գիտական քննարկման ու իրավական հետազոտության առարկա չեն հանդիսացել:

    Կատարված իրավական վերլուծությունների հիման վրա, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև լիազորությունների բաշխման բնույթը և դրանց իրականացման սահմանները հստակեցնելու նպատակով հոդվածում հեղինակի կողմից տարբերակվում են լիազորությունների բացառիկության երկու տարբեր դրսևորումներ՝ առանձնացնելով «ինստիտուցիոնալ բացառիկությունը» և «գործառութային բացառիկությունը»:

 

   Հիմնաբառեր. պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններ, լիազորություններ։

DOI: https://10.59560/18291155-2026.1-40