ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱԿԱԻՐԱՎԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԾԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՎ ԴՐԱ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Ամփոփագիր
Հոդվածում քննարկվում են վարչական իրավախախտման՝ որպես հակաիրավական վարքագծի դրսևորման արդյունքի և դրա ընկալման հիմնախնդիրները:
Վերոգրյալի հաշվառմամբ հետազոտության շրջանակներում ուսումնասիրության առարկա են հանդիսանում հետազոտության բովանդակությանն առնչվող տարբեր երկրների իրավական ակտերը, իրավական դոկտրինան և դրանց կիրառման դատական պրակտիկան:
Սույն հոդվածի նպատակն իրավական հետազոտության հիման վրա, վարչական պատասխանատվության ոլորտում անմեղության կանխավարկածի ինստիտուտի, վարչական իրավախախտման հասկացության, վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի, վարչական իրավախախտման և վարչական պատասխանատվության ինստիտուտների շղթայական կապի վերաբերյալ միասնական դատողությունների ամրագրումն է, ինչպես նաև տեսական և գործնական փորձի հիման վրա առավել արդյունավետ և հատկանշական կարգավորումների խարսխումը Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումների համակարգում:
Հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն չափով արտացոլում են ստացել տարբեր հեղինակների աշխատություններում, սակայն թեմայի բովանդակությունը կազմող ինստիտուտի շուրջ ծառացող հիմնախնդիրներն առանձին համալիր գիտական քննարկման ու իրավական վերլուծության առարկա չեն եղել, ինչն արվել է սույն աշխատանքում:
Սույն աշխատանքը հանդիսանում է վարչական իրավախախտման ոլորտում առկա կանոնակարգումների համակարգային և տարածական հետազոտություն, որով առավել մանրամասն և ամբողջական հետազոտվում է վարչական իրավախախտման ինստիտուտը, դրա հարաբերակցությունը հանցանքի հետ, հանցանքի և զանցանքի սահմանային հարաբերակցությունը, վարչական պատասխանատվությունը որպես վարչական իրավախախտման հետևանք և դրանց շղթայական կապը, վարչական ակտի իրավաչափության կանխավարկածը` որպես շարունակվող իրավախախտման համար վարչական պատասխանատվության կիրառման նախապայման: Հիմնաբառեր. վարչական իրավախախտում, վարչական պատասխանատվություն, զանցանք, անմեղության կանխավարկած, հանցանք, անօրինականություն, նորմ: Ամփոփագիր Հոդվածում քննարկվում են վարչական իրավախախտման՝ որպես հակաիրավական վարքագծի դրսևորման արդյունքի և դրա ընկալման հիմնախնդիրները: Վերոգրյալի հաշվառմամբ հետազոտության շրջանակներում ուսումնասիրության առարկա են հանդիսանում հետազոտության բովանդակությանն առնչվող տարբեր երկրների իրավական ակտերը, իրավական դոկտրինան և դրանց կիրառման դատական պրակտիկան: Սույն հոդվածի նպատակն իրավական հետազոտության հիման վրա, վարչական պատասխանատվության ոլորտում անմեղության կանխավարկածի ինստիտուտի, վարչական իրավախախտման հասկացության, վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի, վարչական իրավախախտման և վարչական պատասխանատվության ինստիտուտների շղթայական կապի վերաբերյալ միասնական դատողությունների ամրագրումն է, ինչպես նաև տեսական և գործնական փորձի հիման վրա առավել արդյունավետ և հատկանշական կարգավորումների խարսխումը Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումների համակարգում: Հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն չափով արտացոլում են ստացել տարբեր հեղինակների աշխատություններում, սակայն թեմայի բովանդակությունը կազմող ինստիտուտի շուրջ ծառացող հիմնախնդիրներն առանձին համալիր գիտական քննարկման ու իրավական վերլուծության առարկա չեն եղել, ինչն արվել է սույն աշխատանքում: Սույն աշխատանքը հանդիսանում է վարչական իրավախախտման ոլորտում առկա կանոնակարգումների համակարգային և տարածական հետազոտություն, որով առավել մանրամասն և ամբողջական հետազոտվում է վարչական իրավախախտման ինստիտուտը, դրա հարաբերակցությունը հանցանքի հետ, հանցանքի և զանցանքի սահմանային հարաբերակցությունը, վարչական պատասխանատվությունը որպես վարչական իրավախախտման հետևանք և դրանց շղթայական կապը, վարչական ակտի իրավաչափության կանխավարկածը` որպես շարունակվող իրավախախտման համար վարչական պատասխանատվության կիրառման նախապայման:
Հիմնաբառեր. վարչական իրավախախտում, վարչական պատասխանատվություն, զանցանք, անմեղության կանխավարկած, հանցանք, անօրինականություն, նորմ:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.1-19
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: