Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1(122)2026

ՆՈՏԱՐԻԱՏԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՍՏՂԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ամփոփագիր

    Հոդվածում քննարկվում են նոտարի իրավական կարգավիճակի և նոտարական գործունեության հիմնախնդիրները մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության համակարգում: 

    Հետազոտության շրջանակներում ուսումնասիրության առարկա են դարձել նոտարիատի և նոտարական գործունեության վերաբերյալ տեսական գրականության մեջ ներկայացված գիտական մոտեցումները, սահմանադրաիրավական առանձին կարգավորումները և կատարված իրավական հետազոտությունների հիման վրա ներկայացվել են որոշակի դիրքորոշումներ առ այն, որ նոտարական գործունեությունն ընկալվում է ա) որպես ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված պետության գործառույթ, բ) որպես իրավական ինստիտուտ, որը կոչված է ապահովելու քաղաքացիական շրջանառության կայունությունը, այդ թվում նոտարական գործողություններ կատարելու միջոցով պաշտպանելու նույն անձանց իրավունքներն ու օրինական շահերը, գ) որպես ուսումնական դասընթաց, որի ուսումնասիրության առարկան և խնդիրներն ուղղված են նոտարական վարույթի և գործունեության հարցերի պարզաբանմանը դ) որպես արդարադատության մարմինների համակարգի տարր՝ օրենքով սահմանված կարգով նոտարին վերապահելով իրավասություն պետության անունից կատարելու նոտարական գործողություններ։

    Միաժամանակ, մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի նոտարական պաշտպանության հիմնախնդիրների հետազոտության արդյունքում այդ գործունեությունն ընկալվել է որպես ոչ միայն պետության անունից իրականացվող մասնագիտական հանրային գործունեության տեսակ, այլև՝ մասնավոր և հանրային շահերի հավասարակշռության երաշխավոր մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների պաշտպանության համակարգում։

 

Հիմնաբառեր. նոտար, նոտարական գործունեություն, հանրային շահ, մարդու սահմանադրական իրավունքներ, պետության գործառույթ:

DOI: https://10.59560/18291155-2026.1-143