ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՏԵՂԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Ամփոփագիր
Հոդվածը վերաբերում է պետական իշխանության մարմինների համակարգում դատախազության տեղի հիմնախնդրի ուսումնասիրությանը և վերլուծությանը: Այս առումով կասկածից վեր է, սահմանադրական զարգացման արդի շրջափուլում կարևոր նշանակություն է ձեռք բերում պետական իշխանության իրավապահպան գործառույթ իրականացնող մարմինների տեղի հստակեցումը իշխանությունների բաժանման և հավասարակշռման համակարգում, ինչը կարևոր նշանակություն ունի ոչ միայն նրանց ինստիտուցիոնալ կայացման և զարգացման, այլ նրանց միջև արդյունավետ գործառնական տարանջատումն ապահովելու տեսանկյունից՝ ապահովելով արդյունավետ համակարգի կայուն զարգացումը:
Սույն գիտական հոդվածի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ հեղինակը, դիտարկելով տեսական գրականության մեջ դատախազության տեղի վերաբերյալ առկա մոտեցումները և համադրելով դրանք սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկայում արտահայտված մի շարք իրավական դիրքորոշումների հետ, եկել է այն եզրահանգման, որ դատախազությունը չի մտնում պետական իշխանության որևէ թևի մեջ, այն անկախ սահմանադրական մարմին է՝ կոչված իրականացնելու սահմանադրորեն իրեն վերապահված լիազորությունները: Դրա հետ մեկտեղ՝ կատարված ուսումնասիրությամբ հեղինակը դիտարկել է նաև ներպետական սահմանադրաիրավական կարգավորումները՝ ներկայացնելով իր սեփական լուծումները առկա խնդիրների հաղթահարման նպատակով:
Հիմնաբառեր. դատախազություն, պետական իշխանության թև, պետության գլուխ, օրենսդիր մարմին, արդարադատություն, վերահսկողական իշխանություն, լիազորություն:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.3-95
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: