ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Ամփոփագիր
Սույն հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի վերլուծությանը և իրավական փիլիսոփայության բացահայտմանը։ Հետազոտության կենտրոնում գտնվում է սահմանադրական իրավակարգավորումների արժեքաբանական ընկալման դիտանկյունից մարդու հիմնական իրավունքների և ազատությունների համակարգում տվյալ սկզբունքի տեղն ու նշանակությունը, ինչպես նաև դրա դերակատարությունը արդարադատության իրականացման և հանրային իշխանության սահմանափակման գործում։ Հետազոտության արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ անմեղության կանխավարկածը հանդես է գալիս ոչ միայն որպես քրեադատավարական երաշխիք, այլև որպես սահմանադրական արժեք, որը սերտորեն առնչվում է իրավական պետության, մարդկային արժանապատվության պաշտպանության և իրավունքի գերակայության սկզբունքներին։ Հոդվածի նպատակն է բացահայտել անմեղության կանխավարկածի սահմանադրաիրավական բովանդակությունն ու դրա զարգացման ընթացքը Հայաստանի Հանրապետությունում՝ մեթոդաբանական տարբեր մոտեցումների գնահատմամբ ընդունված՝ 1995, 2005 և 2015 թվականների խմբագրություններով Սահմանադրության համադրված վերլուծության հիման վրա, ինչպես նաև գնահատել դրա իրացման մեխանիզմները իրավակիրառ պրակտիկայում։ Աշխատանքում ուսումնասիրվում են անմեղության կանխավարկածի ամրագրման միջազգային իրավական չափանիշները և դրանց ազդեցությունը ազգային իրավական համակարգի վրա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային, որը ձևավորում է տվյալ սկզբունքի մեկնաբանման պարտադիր մոտեցումները։ Հոդվածում հիմնավորվում է եզրակացությունը, ըստ որի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական մոտեցումն անմեղության կանխավարկածի նկատմամբ բնութագրվում է շարունակականությամբ՝ միաժամանակ արտահայտվելով դրա նորմատիվ ձևի էվոլյուցիայով։ Ընդգծվում է, որ գործող՝ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունը պահպանում է տվյալ սկզբունքի հիմնարար բովանդակությունը՝ միաժամանակ խորացնելով դրա կապը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների հետ։ Աշխատանքի արդյունքում արվում է եզրակացություն՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական երաշխիքների արդի համակարգում անմեղության կանխավարկածի կենտրոնական դերի վերաբերյալ և դրա խիստ պահպանման անհրաժեշտության մասին՝ ոչ միայն դատարանների, այլև հանրային իշխանության բոլոր սուբյեկտների կողմից։
Հիմնաբառեր. անմեղության կանխավարկած, սահմանադրական իրավունք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, մարդու իրավունքներ և ազատություններ, իրավական պետություն, դատական պրակտիկա, Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
DOI: https://10.59560/18291155-2025.4-298
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: