ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ամփոփագիր
Սույն հոդվածում ուսումնասիրվում են անմեղության կանխավարկածի սահմանադրական ամրագրման իրավական նախադրյալներն ու գործառնական նշանակությունը։ Հետազոտության նպատակն է պարզաբանել սահմանադրական ամրագրումից բխող՝ օրենսդիր, դատական և հանրային իշխանության մյուս մարմինների պարտականությունները և առաջարկել դրանց պահպանումը գնահատելու չափանիշներ։ Համակարգային մեկնաբանության և համեմատական իրավական վերլուծության հիման վրա առանձնացվում են երեք փոխկապակցված նախադրյալներ՝ քրեական հետապնդման ընթացքում հանրային իշխանության լիազորությունները սահմանափակելու, օրենսդրական կարգավորման համար պարտադիր սահմանադրական պահանջներ սահմանելու և անձին մեղավորության կանխակալ վերագրումից ժամանակին պաշտպանելու անհրաժեշտությունը։ Հոդվածում ներկայացվում են սկզբունքի՝ օրենսդրական կարգավորմանը, իրավական նորմերի մեկնաբանությանը, սահմանադրական վերահսկողությանը, իրավունքների պաշտպանությանը և հանրային իշխանության մարմինների վարքագծին վերաբերող գործառույթները։ Դրանց բովանդակությունը պարզաբանվում է համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի իրավասության և սկզբունքի պահպանմանն ուղղված պարտականությունների հաշվառմամբ։ Դատական ակտերի ու պաշտոնական հաղորդագրությունների գնահատման համար առաջարկվում են սուբյեկտային, փուլային, բովանդակային և լեզվական չափանիշներ։ Դրանց կիրառումը ենթադրում է նախ պարզել անմեղության կանխավարկածի կիրառելիությունը, ապա, ըստ գնահատվող ակտի բնույթի, ուսումնասիրել ապացուցման բեռի բաշխումն ու անձի վերաբերյալ ձևակերպումները։ Մասնավորապես, գնահատվում է՝ վերջիններս արտահայտում են դեռևս ապացուցման ենթակա մեղադրանք, թե անձին վերագրում են արդեն հաստատված մեղավորություն։ ՄԻԵԴ-ի վճիռների վերլուծությամբ տարբերակվում են տվյալ որոշումն ընդունելու համար ապացույցների բավարարության գնահատումը և մեղավորության վերջնական դատական հաստատումը։ Պաշտոնական խոսքի առնչությամբ հիմնավորվում է ձևակերպումները դրանց ամբողջական համատեքստում գնահատելու անհրաժեշտությունը․ առանձին բառերի մեխանիկական ստուգումը բավարար չէ սկզբունքի պահպանումը որոշելու համար։ Առաջարկվող չափանիշները կարող են կիրառվել դատական ակտերն ու պաշտոնական հաղորդագրությունները նախապատրաստելիս, ինչպես նաև դրանց իրավական գնահատման ընթացքում։
Հիմնաբառեր․ անմեղության կանխավարկած, սահմանադրականություն, սահմանադրական ամրագրում, գործառնական նշանակություն, ապացուցման բեռ, կիրառելիության չափանիշներ, պաշտոնական խոսք։
DOI: https://10.59560/18291155-2026.3-294
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: