Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2(123)2026

ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԷԴՎԱՐԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՍԼՈՅԱՆ

Ամփոփագիր

Սույն գիտական հոդվածը նվիրված է ընտանեկան իրավահարաբե¬րություններում հայցային վաղեմության ինստիտուտի կիրառման հիմնախնդիրների ուսումնասիրմանը։ Աշխատանքում ներկայացվում է հայցային վաղեմության ինստիտուտի էությունը, դրա նշանակությունը քաղաքացիական շրջանառության կայունության, իրավական որոշակիության և դատական պաշտպանության արդյունավետ իրականացման ապահովման տեսանկյունից։ Վերլուծվում են ՀՀ քաղաքացիական և ընտանեկան օրենսդրությունների փոխհարաբերությունը կարգավորող իրավանորմերը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 8-րդ հոդվածի բովանդակությանը և դրա կիրառման ընթացքում առաջացող իրավական անորոշություններին։ Հոդվածում ուսումնասիրվում են նաև ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների իրավական դիրքորոշումները հայցային վաղեմության ինստիտուտի վերաբերյալ։ Աշխատանքում ներկայացվում է այն մոտեցումը, որ ընտանեկան իրավահարաբերություններից բխող որոշ գույքային պահանջների, մասնավորապես՝ ամուսնական պայմանագրի և ալիմենտային համաձայնության անվավեր ճանաչման պահանջների նկատմամբ նպատակահարմար է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր կամ հատուկ հայցային վաղեմության ժամկետները։ Կատարվում է նաև համեմատական իրավական վերլուծություն՝ անդրադառնալով մի շարք օտարերկրյա պետությունների օրենսդրական փորձին։ Միջազգային փորձի ուսումնասիրման հիման վրա առաջարկվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են ընտանեկան իրավահարաբերություններում հայցային վաղեմության կիրառման հստակեցմանը և իրավական որոշակիության ապահովմանը։

 

Հիմնաբառեր. հայցային վաղեմություն, հայցային վաղեմության ժամկետ, դատական պաշտպանություն, ընտանեկան իրավահարաբերություններ, գույքային իրավունքներ, անձնական ոչ գույքային իրավունքներ։

DOI: https://10.59560/18291155-2026.2-167