Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 4(121)2025

ԹՎԱՅԻՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԳԼՈԲԱԼ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Եղեգնի Բաբայան

Ամփոփագիր

Ժամանակակից գլոբալիզացիայի և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում պետության ինքնիշխանության դասական ըմբռնումը ենթարկվում է էական վերափոխման։ Եթե նախկինում ինքնիշխանությունը սահմանափակվում էր տարածքային ամբողջականությամբ և քաղաքական անկախությամբ, ապա 21-րդ դարում այն ստանում է նոր՝ թվային չափում։ Թվային ինքնիշխանությունը դառնում է պետության իրավական և ինստիտուցիոնալ կարողությունը՝ ինքնուրույն կերպով տնօրինելու, կարգավորելու և պաշտպանելու սեփական թվային ենթակառուցվածքները, տվյալների շրջանառությունը և տեղեկատվական անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետության համար թվային ինքնիշխանության խնդիրն ունի ռազմավարական նշանակություն, քանի որ տեղեկատվական կախվածությունը, կիբեռանվտանգության թերի համակարգը և տվյալների պաշտպանության իրավական բացերը կարող են սահմանափակել պետության սահմանադրական ինքնիշխանությունը։ Այս տեսանկյունից թվային ինքնիշխանությունը դիտարկվում է ոչ միայն որպես տեխնոլոգիական, այլև սահմանադրաիրավական անվտանգության հիմնարար բաղադրիչ։ Ուսումնասիրության նպատակն է բացահայտել թվային ինքնիշխանության և սահմանադրաիրավական անվտանգության փոխկապակցվածությունը՝ առանձնացնելով այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է Հայաստանի Հանրապետությունը գլոբալ տեխնոլոգիական միջավայրում։ Աշխատության մեջ առանձնացվել են երեք հիմնական ուղղություններ՝ կիբեռանվտանգության իրավական համակարգի թերի զարգացվածությունը, տվյալների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը և թվային ենթակառուցվածքների արտաքին կախվածության ռիսկերը։ Արդյունքում հիմնավորվում է, որ թվային ինքնիշխանությունը պետք է ներառվի ազգային և սահմանադրաիրավական անվտանգության համակարգի առանցքային տարրերի շարքում։ Վերջինիս ապահովման համար անհրաժեշտ է մշակել համապարփակռազմավարություն, իրականացնել օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ինչպես նաև զարգացնել թվային իրավագիտակցության մակարդակը պետական և հասարակական մակարդակներում։ Այսպիսով, թվային ինքնիշխանությունը դառնում է ժամանակակից պետականության նոր սահմանագիծ՝ պետական անկախության, տեղեկատվական պաշտպանության և սահմանադրական կայունության համադրման տիրույթում։

 

Հիմնաբառեր. թվային ինքնիշխանություն, սահմանադրաիրավական անվտանգություն, կիբեռանվտանգություն, տվյալների պաշտպանություն, տեխնոլոգիական կախվածություն:

DOI: https://10.59560/18291155-2025.4-238