Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1 (113) 2024

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Գառնիկ Սուքիասյան

Ամփոփագիր

   Հոդվածի առանցքը հանրապետության կառավարության «Կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի ռազմավարական ծրագրերի» ելակետային հիմնախնդիրներից կոռուպցիոն դրսևորումների դեմ համաշխարհային միասնական պայքարի կազմակերպման նոր օրենսդրության ձևավորումն է միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ) կողմից ընդունված իրավական ակտերի ելակետային դրույթներին համապատասխան: Ելնելով կոռուպցիոն դրսևորումների բարդույթներից, անորշությունից և գործնական բացահայտումների դժվարություններից` հոդվածում առաջին անգամ որպես իրավական պայքարի արդյունավետ մեթոդ, իրավագիտական բացահայտումներով փորձ է կատարվել կոռուպցիոն դրսևորումների տեղեկատվության բաղադրիչների օպերատիվ-հետախուզական «բաց» և «փակ» մեթոդների կիրառմամբ բացահայտել վերջինիս արդյունավետությունը կոռուպցիոն դրսևորումների կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև իրավաբանական պատասխանատվության կիրառման խնդիրները լուծելիս: Հոդվածի շարադրանքը հեղինակի մասնագիտական փորձի արդյունքն է: Շատ հարցերի պատասխանները շարադրված են գործնական արդյունքների հիման վրա:

 Հիմնաբառեր. օպերատիվ-հետախուզություն, օպերատիվ-հետախուզական գործունեություն, օպերատիվ մեթոդներ, տեղեկատվություն, կոռուպցիա, կոռուպցիոն դրսևորում, կոռուպցիոն հանցագործություններ, իրավական մեթոդ, բաց-փակ մեթոդներ:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.1-74