Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 4(121)2025

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆՈՐՄԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ.ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Գեվորգ Ավետիսյան

Ամփոփագիր

Սույն հոդվածը նվիրված է սահմանադրական իրավունքի տեսության հիմնահարցերից մեկի՝ միջազգային պայմանագրերի նորմերի անմիջական գործողության տեսության հայեցակարգային հիմնախնդիրների հետազոտությանը, ինչպես նաև այդ տեսության ծագմանն առնչվող տեսակետների և դրա պատմական զարգացման որոշակի առանձնահատկություների հիմնահարցերի համակարգային վերլուծությանը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մասնագիտական գրականության շրջանակում միջազգային պայմանագրերի նորմերի անմիջական գործողության տեսության առաջացումը հաճախ փոխկապակցվում է ԱՄՆ Սահմանադրության VI հոդվածի 2-րդ կետի կարգավորումների և դրանց իրավակիրառ պրակտիկայի հետ, ուստի աշխատանքում համակարգային վերլուծության են ենթարկվել ԱՄՆ Գերագույն դատարանի դատական պրակտիկան, այդ թվում` դատարանի առանձին որոշումների կիրառական նշանակության համատեքստում: Միաժամանակ, աշխատանքում առանձնակի ուշադրության Է արժանացել տարբեր երկրների սահմանադրական կարգավորումներում ներպետական իրավական համակարգի վրա միջազգային պայմանագրի նորմերի անմիջական գործողության ազդեցության, ինչպես նաև այդ նորմերի գերակայության, անմիջական կիրառելիության ու դրա ճանաչման կառուցակարգերի ամբողջական բացահայտման հիմնահարցերի ուսումնասիրությունը։ Աշխատանքում կատարված վերլուծությունների արդյունքում ներկայացվել է, մասնավորապես, հետևյալ եզրահանգումը, որ միջազգային պայմանագրերի նորմերի անմիջական գործողության տեսության առաջացումը պայմանավորված է ոչ միայն միջազգային պարտավորությունների արդյունավետ կատարման անհրաժեշտությամբ, այլև՝ ներպետական իրավական համակարգում իրավական այնպիսի կառուցակարգերի սահմանման անհրաժեշտությամբ, որով կերաշխավորվի պետության ներպետական իրավակարգում միջազգային պայմանագրերի լիարժեք կիրառումը։ Աշխատանքում ներկայացվել է նաև այն եզրահանգումը, որ այդ մոտեցումներն ամբողջությամբ վերաբերում են նաև Հայաստանի Հանրապետությանը, որովհետև թեև ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը ճանաչում է միջազգային պայմանագրերի նորմերի գերակայությունը, այնուամենայնիվ դրանց իրական, գործնական կիրառելիության խնդիրը մնում է բաց և պահանջում է իրավաքաղաքական և հայեցակարգային հստակեցում։

 

Հիմնաբառեր. միջազգային պայմանագիր, Սահմանադրություն, ներպետական իրավական համակարգ, պատմաիրավական վերլուծություն, տեսություն:

DOI: https://10.59560/18291155-2025.4-266