Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3 (115)2024

ԱՊԱԿԻՆԵՐԻ ԼՈՒՍԱԹԱՓԱՆՑԵԼԻՈՒԹՅԱՆ՝ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻՄՔԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Գևորգ Իսրայելյան

Ամփոփագիր

   Հեղինակի հետազոտության առարկան ապակիների լուսաթափանցելիության՝ օրենսդրությամբ սահմանված չափի խախտմամբ տրանսպորտային միջոց վարելու համար պատասխանատվության անհրաժեշտության հիմնավորումը, պատասխանատվության հիմքերի մեկնաբանման և կատարելագործման խնդիրներն են:

       Որպես պատասխանատվության նախատեսման հիմնավորում հեղինակը մատնանշում է ճանապարհային երթևեկության անվտանգության և Ոստիկանության պարեկային ծառայողի անձնական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

    Անդրադառնալով պատասխանատվության հիմքերի մեկնաբանման խնդիրներին՝ հեղինակը նշում է, որ առանձին դեպքերում քննարկվող իրավախախտման համար վարչական ակտեր կազմվել են այն պարագայում, երբ տրանսպորտային միջոցը գտնվել է կայանված վիճակում: Մինչդեռ օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ տվյալ արարքի արձանագրում կարող է կատարվել միայն այն դեպքերում, երբ վերոհիշյալ խախտումը հայտնաբերվել է տրանսպորտային միջոցի շարժման մեջ՝ վարելու ընթացքում:

      Հաջորդ խնդիրը Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության և Վարչական դատարանի՝ պատասխանատվության բլանկետային հիմքերի մեկնաբանման հարցում տարակարծությունն է: Վարչական դատարանը գտնում է, որ կազմված վարչական ակտերի հիմքում չեն կարող դրվել «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի կարգավորումները: Հեղինակը ներկայացնում է հակառակ փաստարկներ:

     Հոդվածում ձևակերպված են նաև ապակիների լուսաթափանցելիության՝ օրենսդրությամբ սահմանված չափի խախտմամբ տրանսպորտային միջոց վարելու համար պատասխանատվության հիմքերի կատարելագործման առաջարկություններ:

   Հիմնաբառեր. ապակիների լուսաթափանցելիություն, իրավախախտում, վարչարարություն, Ոստիկանության պարեկային ծառայություն:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.3-79