Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 4(121)2025

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Հակոբ Կուրեղյան

Ամփոփագիր

Հոդվածի շրջանակներում քննարկման առարկա է դարձվում ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու իրավաչափությունն այն դեպքում, երբ քննիչի գնահատմամբ առկա է մեղադրյալի նկատմամբ ոչ թե կալանքի, այլ տնային կալանքի կամ վարչական հսկողության կիրառման անհրաժեշտություն: Վերլուծվում են հարցի վերաբերյալ իրավունքի դոկտրինում և իրավակիրառ պրակտիկայում արտահայտված հակադիր կարծիքները։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի մեկնաբանման նպատակով կիրառելով նորմի մեկնաբանման մի շարք տեսակներ և եղանակներ, ինչպես նաև հիմք ընդունելով հիմնական իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունք-երաշխիքը, ազատության կանխավարկածը, հեղինակը գալիս է այն եզրահանգման, որ քննարկվող հիմքով անձին ձերբակալելու հնարավորությունն այն դեպքում, երբ կալանքի կիրառման անհրաժեշտությունը բացակայում է, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ինչպես նաև հակասում է իրավունքների սահմանափակման նշված սկզբունք-երաշխիքների պահանջներին։ Հոդվածը կարևոր նշանակություն ունի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի իմաստի բացահայտման, օրենքի միատեսակ կիրառության ապահովման և անձանց իրավունքների անհարկի սահմանափակման բացառման տեսանկյունից։

 

Հիմնաբառեր. ձերբակալում, նորմի մեկնաբանում, համաչափության սկզբունք, ազատության կանխավարկած:

DOI: https://10.59560/18291155-2025.4-317