Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2(123)2026

ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆՈՐՄԱՏԻՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՐԲԻՏՐԱԺ

ՀՐԱՉՅԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Ամփոփագիր

Հոդվածում ուսումնասիրվում են իրավասության վերաբերյալ վեճերի լուծման ոլորտում սահմանադրական դատարանի լիազորության ձևավորման տեսական, պատմական և համեմատական-իրավական օրինաչափությունները։ Հետազոտության առարկան սահմանադրական դատարանի՝ նորմատիվ վերահսկողություն իրականացնող մարմնից դեպի սահմանադրական մարմինների միջև առաջացող կառուցակարգային հակասությունների իրավական արբիտրի վերաճման գործընթացն է։ Հոդվածի նպատակն է բացահայտել, թե ինչպիսի պայմաններում և ինչ տրամաբանությամբ է սահմանադրական արդարադատության համակարգում ձևավորվում իրավասության և սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման ինքնուրույն գործառույթը։ Այդ նպատակով վերլուծվում են սահմանադրության՝ որպես պետական իշխանության հիմնադիր, կազմակերպիչ և ուղղորդող ակտի բնույթը, սահմանադրական դատարանի դասական կելզենյան ընկալումը, ինչպես նաև Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի սահմանադրական արդարադատության մոդելները։ Առանձին ուշադրություն է դարձվում Հայաստանի Հանրապետությունում տվյալ գործառույթի փուլային զարգացմանը՝ 1995 թվականի Սահմանադրության սկզբնական կարգավորումներից մինչև 2005 և 2015 թվականների սահմանադրական փոփոխություններն ու 2018 թվականի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված դատավարական կառուցակարգերը։ Հիմնավորվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող մոդելը փուլային եղանակով ձևավորվել է որպես սահմանադրական հավասարակշռության ապահովման միջոց, որի արդյունավետությունը պայմանավորված է լիազորության վերաբերյալ վեճերի և նորմատիվ վերահսկողության վարույթների հստակ տարանջատմամբ։

Հիմնաբառեր. Սահմանադրական դատարան, սահմանադրական արդարադատություն, իրավասության վերաբերյալ վեճեր, լիազորության վերաբերյալ վեճեր, նորմատիվ վերահսկողություն, ինստիտուցիոնալ արբիտրաժ, սահմանադրա¬կան հավասարակշռություն։

DOI: https://10.59560/18291155-2026.2-64