Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 4 (112) 2023

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԿԻՍՈՎ

Ամփոփագիր

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել, քննարկել և համեմատել «ազգային անվտանգություն» եզրույթի բացատրության տեսական և իրավական տարբեր մոտեցումները քննարկվող պետությունների ազգային անվտանգության ռազմավարությունների համատեքստում: Այս հոդվածում օգտագործվում են հետազոտության համեմատական, վերլուծության և սինթեզի մեթոդները: Հետազոտության առարկան «ազգային անվտանգության» եզրույթի ընկալումն ու կիրառումն է Ռուսաստանի Դաշնության ե Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունների համատեքստում:
 Հիմնաբառեր. ազգային անվտանգություն, ազգային անվտանգության ռազմավարություն, պետության գործառույթ, ազգային ինքնություն:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.4-128