Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2(119)2025

ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ՆԻՀԻԼԻԶՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑ

ԻԳՆԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ամփոփագիր

Աշխատանքում ներկայացվում է «իրավական մշակույթ» և «իրավագիտակցություն» հասկացությունների՝ ժամանակակից հասարակության շրջանակներում առկա ընկալումները: Ուսումնասիրության արդիականությունը կայանում է նրանում, որ իրավագիտակցության սահմանումը որպես սուբյեկտիվ գործոն, որը որոշում է պետական իրավական ոլորտում անհատների գործողությունները, հիմք է տալիս հասկանալու այդ սոցիալական հարաբերությունների բնույթը, ինչը հանգեցնում է ուսումնասիրվող թեմայի նկատմամբ շարունակական հետաքրքրության: Հոդվածում քննարկվում են իրավագիտակցության էությունը հասկանալու խնդիրները և քաղաքացիների իրավական մշակույթը՝ պետության և իրավունքի տեսության ոլորտում տարբեր իրավաբան գիտնականների կողմից արտահայտած կարծիքների համատեքստում: Բացի դրանից, հեղինակը վերլուծում է քաղաքացիների մոտ իրավական նիհիլիզմի առաջացմանը նպաստող հիմնական պատճառներն ու պայմանները: Ուսումնասիրության արդյունքում ձևավորվում է եզրակացություն, որ անհատի իրավական գիտակցությունը և հասարակության իրավական մշակույթը, որպես ամբողջություն, էական ազդեցություն են ունենում հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման վրա: Այս առումով պետության առջև խնդիր է դրված հնարավոր բոլոր միջոցներով նպաստելու իրավագիտակցության մակարդակի փուլային բարձրացմանը՝ իրավունքի կազմակերպված գիտելիքների ներդրման, ինչպես նաև բնակչության ընդհանուր իրավական մշակույթի բարձրացման միջոցով: Կարծում ենք՝ նշված նպատակի իրագործման ճանապարհին առկա են որոշակի խնդիրներ և սույն աշխատանքում քննարկվում և ներկայացվում է այդ խաչընդոտները հաղթահարելուն ուղղված առաջարկների բովանդակային ասպեկտը:

Հիմնաբառեր. իրավական մշակույթ, իրավագիտակցություն, իրավական ժխտողականություն (նիհիլիզմ), իրավական արժեքաբանություն, իրավական դաստիարակություն, հասարակական գիտակցություն:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.2-231