ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԴԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ
Ամփոփագիր
Սույն հոդվածն ուսումնասիրում է շրջակա միջավայրի պահպանության պարտականությունը՝ որպես պետության սահմանադրական կարգի հիմունքների բաղադրիչ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի և համեմատական սահմանադրաիրավական փորձի համատեքստում։ Վերլուծվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության այն կարգավորումները, որոնք ուղղակի կամ անուղղակիորեն ամրագրում են շրջակա միջավայրի պահպանության պարտականությունը՝ կապելով այն իրավական պետության, մարդու արժանապատվության, կյանքի և առողջության իրավունքների հետ։ Հոդվածում ներկայացվում է Եվրոպական դատարանի նախադեպերի խորացված իրավական վերլուծություն, ինչպես նաև համեմատական ուսումնասիրություն Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ երկրների սահմանադրական մոդելների վերաբերյալ: Սույն հոդվածի նպատակն է վերլուծել շրջակա միջավայրի պահպանության պարտականությունը՝ որպես պետության սահմանադրական կարգի հիմունքների բաղկացուցիչ և մարդու հիմնարար իրավունքների արդյունավետ ապահովման պայման՝ բացահայտելով դրա սահմանադրաիրավական նշանակությունը մարդու կյանքի, առողջության և բարենպաստ կենսամիջավայրում ապրելու իրավունքների իրացման համատեքստում, ինչպես նաև ուսումնասիրելով պետության դրական և բացասական պարտավորությունները միջազգային և եվրոպական իրավունքի, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի և համեմատական սահմանադրաիրավական մոտեցումների լույսի ներքո։
Հիմնաբառեր. սահմանադրական կարգ, շրջակա միջավայր, մարդու իրավունքներ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Եվրոպական դատարան, համեմատական սահմանադրական իրավունք։
DOI: https://10.59560/18291155-2025.4-189
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: