Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2 (110) 2023

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Լ. ԶԻՐՈՅԱՆ

Ամփոփագիր

Հաշվի առնելով համաշխարհային մասշտաբով բնապահպանական ճգնաժամերի ավելացումը, ավելի քան կարևոր է դառնում բնապահպանական նորմերի սահմանադրաիրավական ամրագրումը: Պետությունները պետք է ոչ միայն ամրագրեն, այլ նաև ստեղծեն բնապահպանական անվտանգության ապահովման համար կարևոր միջոցներ: Ուսումնասիրելով ժամանակակից մի շարք պետությունների սահմանադրություններ, տեսնում ենք, թե ինչպես են մանրակրկիտ ամրագրված ինչպես բնապահպանական անվտանգությունը` որպես պետության քաղաքականություն, այլ նաև մարդու էկոլոգիական իրավունքները` ընդգծելով դրանց առաջնային նշանակությունը: Վերլուծելով ՀՀ Սահմանադրությունը՝ տեսնում ենք բավականին լուրջ բացթողումներ, ինչպես բնապահպանական անվտանգության ամրագրման տեսանկյունից, այնպես էլ մարդու բնապահպանական իրավունքների տեսանկյունից: Ուստի, գտնում ենք, որ ՀՀ Սահմանադրությամբ հստակ պետք է սահմանվեն «բնապահպանական անվտանգությունը», ինչպես նաև անձի բնապահ-պանական իրավունքները և իրավական մեխանիզմներ ու պայմաններ ամրագրվեն անձանց բնապահպանական իրավունքների իրականացման համար:
Հիմնաբառեր. բնապահպանական անվտանգություն, շրջակա միջավայր, սահմանադրություն, բնապահպանական նորմ, էկոլոգիական իրավունքներ, էկոլոգիական քաղաքականություն:
 

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.2-116