ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ամփոփագիր
Սույն հետազոտության շրջանակներում հեղինակն անդրադառնում է ժողովրդավարական հասարակությունում մտավոր սեփականության իրավունքների սահմանափակման համաչափության առանցքային խնդրին։ Ուսումնասիրությունը հիմնականում կենտրոնանում է արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ մտավոր սեփականության իրավունքների սահմանափակումների սահմանների թույլատրելիության հիմքերին՝ վեր հանելով սահմանադրական համապատասխան նորմերի բացերը, առաջարկելով փոփոխություն Սահմանադրության 76-րդ հոդվածում:
Հետազոտության գործնական նշանակությունը Սահմանադրության համապատասխան նորմերի օրենսդրական բարեփոխումներին միտված առաջարկներ ներկայացնելն է, որոնք ուղղված են, մի կողմից` անհատի մտավոր սեփականության իրավունքների հարգմանը և մյուս կողմից՝ հանրային շահերից բխող արդարացված սահմանափակումներին: Այս ուսումնասիրությունը նպաստում է անհատական իրավունքների և հասարակության կարիքների հավասարակշռման նորովի մոտեցման ձևավորմանը՝ տարբերակելով այն ոլորտի այլ աշխատանքներից:
Հիմնաբառեր. ստեղծագործելու ազատություն, մտավոր սեփականության իրավունք, սահմանադրաիրավական կարգավորում, իրավունքի սահմանափակում, համաչափություն։
DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.3-130
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: