ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ամփոփագիր
Հոդվածում քննարկվում են պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների բաշխման հիմնահարցերը սահմանադրաիրավական կարգավորումների և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի համատեքստում: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրության առարկա են դարձել պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների բաշխման հարցի վերաբերյալ մասնագիտական գրականության մեջ ներկայացված տեսական մոտեցումները, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով սահմանված կարգավորումներն ու առանձին պետությունների սահմանադրաիրավական կարգավորումները: Սույն հոդվածի նպատակը պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերություններում հանրային գործերի բաշխման համակարգի ուսումնասիրությունն է և այդ մարմինների միջև լիազորությունների բաշխման հիմնահարցերի վերհանումը: Հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն չափով իրենց արտացոլումն են ստացել տարբեր հեղինակների աշխատություններում, սակայն, դրան զուգահեռ, հոդվածի շրջանակներում անդրադարձ է կատարվում այնպիսի հիմնահարցերի, որոնք առանձին համալիր գիտական քննարկման ու իրավական հետազոտության առարկա չեն հանդիսացել: Կատարված իրավական վերլուծությունների հիման վրա, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև լիազորությունների բաշխման բնույթը և դրանց իրականացման սահմանները հստակեցնելու նպատակով հոդվածում հեղինակի կողմից տարբերակվում են լիազորությունների բացառիկության երկու տարբեր դրսևորումներ՝ առանձնացնելով «ինստիտուցիոնալ բացառիկությունը» և «գործառութային բացառիկությունը»:
Հիմնաբառեր. պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններ, լիազորություններ։
DOI: https://10.59560/18291155-2025.4-221
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: