ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ «ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ» ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ամփոփագիր
2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց Սահմանադրական դատարան անմիջականորեն դիմում ներկայացնելու հնարավորության նախատեսումից ի վեր այդ եղանակով մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերը հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց ձեռք են բերել մեծ կարևորություն և համակարգային կարգավորման անհրաժեշտություն։
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ, պայմանավորված այն հանգամանքով, որ Սահմանադրական դատարանում գործի քննության միակ առիթը օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող դիմումն է, ուստի առավել կարևորվում է այդ պահանջների սահմանադրաիրավական բովանդակության ուսումնասիրումն ու բացահայտումը:
Ընդ որում, ի տարբերություն Սահմանադրական դատարան դիմում ներկայացնող մյուս սուբյեկտների, ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կոնկրետ գործով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ ներկայացվող դիմումներին սահմանադրական և օրենսդրական մակարդակով ներկայացվում են առավել «խիստ» պահանջներ, որոնց պահպանության դեպքում միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ներկայացված դիմումը ըստ էության քննության կառնվի Սահմանադրական դատարանի կողմից:
Ուստի, սույն հոդվածի նպատակը անհատական դիմումներին ներկայացվող «բովանդակային» պահանջների, դրանց սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումն է, Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումների նախնական ուսումնասիրության արդյունքում ձևավորած իրավակիրառ պրակտիկայի և այդ հարաբերությունները կարգավորող սահմանադրական և օրենսդրական կարգավորումների համադրված ուսումնասիրությունն է, ինչը միայն թույլ կտա հստակեցնել այն պահանջները, որոնց պետք է համապասխանի Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումը։
Հիմնաբառեր. անհատական դիմում, սահմանադրականություն, դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում, վերջնական դատական ակտ, օրենքի դրույթի կիրառում, իրավունքի խախտում, պատճառահետևանքային կապ:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.1-165
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: