ՎԱՐՉԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ․ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Ամփոփագիր
Հոդվածը նվիրված է վարչական լռության և վարչական անգործության հարաբերակցության հիմնախնդրի ուսումնասիրությանը՝ վարչական իրավունքի տեսության և համեմատական ուսումնասիրության շրջանակներում։ Հետազոտության առարկան վարչական մարմնի պասիվ վարքագծի իրավական բնույթն է, իսկ նպատակն է պարզել, թե արդյոք վարչական լռությունը կարող է դիտարկվել որպես վարչական անգործության տեսակ իրավական իմաստով։ Հոդվածում վերլուծվում են վարչական լռության ինստիտուտի առանձնահատկություններ, ինչպես նաև մի շարք իրավական դոկտրիններում ձևավորված մոտեցումներ։ Հետազոտության արդյունքում հիմնավորվում է, որ վարչական լռությունը, թեև արտաքին դրսևորմամբ հանդես է գալիս որպես վարչական մարմնի պասիվ վարքագիծ, այնուամենայնիվ չի կարող ամբողջությամբ նույնացվել վարչական անգործության հետ։ Ի տարբերություն դասական անգործության, որը ենթադրում է վարչական մարմնի կողմից իրավական պարտականության խախտում, վարչական լռությունը հանդիսանում է օրենսդրորեն կառուցված իրավական մեխանիզմ, որի միջոցով վարչական մարմնի կողմից որոշակի ժամկետում որոշում չկայացնելը հանգեցնում է կոնկրետ իրավական հետևանքների։ Հոդվածում առաջ է քաշվում այն թեզը, որ վարչական լռության պայմաններում վարչական մարմնի «չգործելը» իրավական համակարգի կողմից վերածվել է որոշում կայացնելու յուրահատուկ մեխանիզմի, ինչի արդյունքում վարչական լռությունը հանդես է գալիս ոչ թե որպես հակաիրավական անգործություն, այլ որպես ինքնուրույն վարչաիրավական ինստիտուտ։
Հիմնաբառեր․ վարչական լռություն, վարչական անգործություն, իրավական ֆիկցիա, վարչական ակտ, օրենքով սահմանված ժամկետ, իրավական որոշակիություն։
DOI: https://10.59560/18291155-2026.2-48
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: