ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Ամփոփագիր
Սույն հոդվածը նվիրված է իրավունքի տեսության և պրակտիկայի բարդագույն ու վիճահարույց ինստիտուտներից մեկի՝ սուբյեկտիվ իրավունքի չարաշահման իրավական բնույթի և ժամանակակից կարգավորումների համակարգային վերլուծությանը։ Հետազոտության շրջանակներում հեղինակը քննարկում է իրավունքի չարաշահման և դասական իրավախախտման տարբերակման հիմնախնդիրը՝ շեշտադրելով իրավունքի իրականացման նպատակային և գործառութային կողմերը։ Աշխատանքում առանձնակի ուշադրության են արժանանում սուբյեկտիվ իրավունքի չարաշահման արգելքի սահմանադրաիրավական հիմքերը և դրանց արտացոլումը ՀՀ մասնավոր ու հանրային իրավունքի առանձին ճյուղերում (քաղաքացիական, աշխատանքային, ընտանեկան և ընտրական իրավունք)։ Համեմատաիրավական մեթոդի կիրառմամբ վերլուծվում են այնպիսի յուրահատուկ իրավական կառուցակարգեր, ինչպիսիք են «շիկանան» և «օրենքի շրջանցումը»՝ վերջինիս որպես չարաշահման տեսակ դասակարգելու նպատակահարմարության համատեքստում։ Հոդվածում հեղինակը հանգում է այն եզրակացությանը, որ իրավունքի չարաշահմանը հակազդելու արդյունավետությունը մեծապես կախված է դատական հայեցողության շրջանակներում «բարեխղճության» և «ողջամտության» սկզբունքների ճշգրիտ կիրառումից։ Վերլուծվում են նաև չարաշահման համար նախատեսված իրավական հետևանքները՝ իրավունքի պաշտպանության մերժումից մինչև սուբյեկտիվ իրավունքից զրկում՝ ընդգծելով դրանց կանխարգելիչ և հավասարակշռող գործառույթը ժամանակակից իրավակարգում։
Հիմնաբառեր. սուբյեկտիվ իրավունք, իրավունքի չարաշահում, բարեխղճություն, օրենքի շրջանցում, շիկանա, իրավունքի պաշտպանության մերժում, դատական հայեցողություն
DOI: https://10.59560/18291155-2026.1-54
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: