ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՈՐՊԵՍ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
Ամփոփագիր
Հոդվածը նվիրված է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված քրեական պատասխանատվությունը բացառող նոր հանգամանքին՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելուն։ Գլխավորապես, հոդվածի առարկան վերաբերում է հիշյալ՝ քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքի իրավաչափության պայմանների օրենսգրքով ուղղակիորեն սահմանված բացառություններին։ Ընտրված թեմայի արդիականության մասին են վկայում խնդրո առարկա հարցի վերաբերյալ մասնագետների տարակարծությունը, վերաբերելի օրենսդրական կարգավորումների առերևույթ թերությունները, ինչպես նաև իրավադրույթի համապարփակ մեկնաբանման անհրաժեշտությունը, որը հենց հոդվածի գլխավոր նպատակն է։ Աշխատանքում փորձ է արվել համապարփակ մեկնաբանել իրավադրույթը՝ առանձին ուշադրություն դարձնելով խնդրահարույց և մասնագետների տարակարծությունն առաջացրած հարցերին։ Մասնավորապես առաջ են քաշվել հետևյալ հարցադրումները․ • հանցանքների ո՞ր խմբին են վերաբերում ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «ավարտված» և «մարդու դեմ ուղղված» հատկանիշները, • առկա է արդյո՞ք հակասություն ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի միջև, • արդյո՞ք համապատասխանում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը վերջինիս կենսագործումը գործնականում ապահովելու համար անհրաժեշտ նյութաիրավական հենք հանդիսացող ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածին։
Հիմնաբառեր. օպերատիվ-հետախուզական գործունեություն, համագործակցող անձ, քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք, քրեական պատասխանատվությունից ազատել:
DOI: https://10.59560/18291155-2025.4-208
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: