ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆ
Ամփոփագիր
Հոդվածում հանգամանորեն վերլուծվում է, որ իշխանությունների բաժանման և հավասարակշռման տեսության ամբողջական ձևավորումն ու սահմանադրական սկզբունքի ի հայտ գալը կապված են 17-18-րդ դարերում Անգլիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում ծավալված քաղաքական իրադարձությունների հետ: Առանձնացնելով պետական իշխանության երեք ճյուղեր՝ օրենսդիր, գործադիր և ֆեդերատիվ, այդպիսի բաժանման հիմքում, ի տարբերություն անտիկ շրջանի մտածողների, դնելով իշխանության գործառույթների բաժանումը պետական իշխանության տարբեր մարմինների միջև, որտեղ օրենքներ ընդունելու գործառույթը վերապահվեց օրենսդիր իշխանությանը (պառլամենտին), օրենքները կատարելու և պատժելու գործառույթը՝ գործադիր իշխանությանը (թագավորին), իսկ դաշինքներ կազմելու և գործարքներ կնքելու գործառույթը՝ ֆեդերատիվ իշխանությանը, Ջ. Լոքը հայեցակարգային առումով ամբողջացրեց իշխանությունների բաժանման և հավասարակշռման տեսությունը: Այն ժամանակակից ընկալմամբ թեև ամբողջական չէր ու տարբեր տեսանկյուններից քննադատվեցին նրա գաղափարները, սակայն, դրանով հանդերձ, Ջ. Լոքի առաջ քաշած տեսության իրավաքաղաքական նշանակությունը բարձր է գնահատվում, քանզի դրանք չէին սահմանափակվում միայն իշխանության մեխանիկական բաժանման սահմանմամբ: Հոդվածում ներկայացվում է նաև, որ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի զարգացման գործում առանցքային դերակատարություն ունեցավ Շ. Մոնտեսքյոն, որն ի տարբերություն Ջ.Լոքի, դատական իշխանությունն առանձնացրեց գործադիր իշխանությունից: Անդրադարձ է կատարվել հայրենական իրավագիտության մեջ իշխանությունների բաժանման և հավասարակշռման տեսությանն առնչվող հիմնահարցերին նույնպես: Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ հոդվածի հեղինակի կարծիքով՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի իմաստը հենց այն է, որ հնարավոր լինի խուսափել դրանց հակամարտությունից, վերին աստիճանը բարձրանալու նրանց ձգտումից ու բախումներից, որպեսզի բացառվի մեկ մարմնի կամ անձի ձեռքում պետական իշխանության գործառույթների կենտրոնացումը:
Հիմնաբառեր. Սահմանադրություն, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բաժանում և հավասարակշռում, անցումային ժամանակաշրջան, կիսանախագահական մոդել, ՀՀ Գերագույն խորհուրդ, խորհրդարանական կառավարում, զսպումների և հակակշիռների կառուցակարգեր:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.2-133
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: