Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3 (115)2024

ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մարտին Մանուկյան

Ամփոփագիր

     Հայաստանում ներկայացուցչական օրենսդիր մարմիններ կազմավորվել ու գործել են հնագույն ժամանակներում: Ասել է թե` հայ ժողովրդին խորթ չեն եղել պառլամենտարիզմի գաղափարները, որի հիմնական բաղադրիչներն առկա են եղել նրա պետական և հասարակական-քաղաքական կյանքում: Հայոց պետականության հազարամյակների պատմության ընթացքում ձևավորվել և ամրապնդվել են պետական կյանքի որոշակի ավանդույթներ, որոնք հարատևել են ընդհուպ մինչև 20-րդ դարը: Ինչ վերաբերում է դեռևս դարերի խորքից հայ իրավական մտքին հայտնի իշխանությունների տարանջատման գաղափարներին, ապա ըստ Ռ. Պապայան՝ իշխանությունների բաժանման համակարգի արմատները պետք է փնտրել հենց Աստվածաշնչում: Նա հանգում է այն եզրակացության, որ «ՀայրԱստված, Որդի-Աստված և Սուրբ Հոգի Աստված երրորդությունում նախանշված են երկնային իշխանության երեք ճյուղերը, որոնք օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների երկրային համարժեքներն են»: Հենվելով իրավաբանական գրականության մեջ առկա հիմնավորումների և հենց իրենց՝ Աստվածաշնչյան նորմերի վրա, մեկ այլ երախտավոր՝ պրոֆեսոր Ռ. Պետրոսյանը ցույց է տվել, որ Հին Կտակարանից են սկիզբ առել իշխանության տարբեր ճյուղերի միջև հակակշիռներ և զսպումներ ստեղծելու գաղափարները, և որ իրավունքն ու նրա հիմնարար ճյուղերը, դատարանն ու արդարադատությունը աստվածային ծագում ու բովանդակություն ունեն:

   Հիմնաբառեր. Քրիստոնեություն, եկեղեցականներ, աշխարհականներ, Հայոց Տուն, բարձրագույն ներկայացուցչական օրենսդիր մարմին, երեսփոխաններ, նախարար, գործադիր իշխանության պետական մարմիններ, «Հայոց ազգային Սահմանադրություն», Կաթողիկոս, Պատրիարք, Կրոնական ժողով, Քաղաքական ժողով, Խառը ժողով:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.3-54