Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3 (115)2024

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Մարտին Մարտիրոսյան

Ամփոփագիր

     Սույն աշխատանքում քննարկվում են դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկելու և միաժամանակ հայցադիմումը կրկին ներկայացնելու դատավարական ընթացակարգերը:

  Վերոնշյալ ինստիտուտներն ուսումնասիրվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի շրջանակներում: Սույն աշխատանքով փորձ է արվել վեր հանել վերոգրյալ ինստիտուտների միաժամանակյա կիրառման հետևանքով առաջացող խնդիրները և դատարաններում ստեղծվող իրավիճակները: Հետազոտության նպատակն ստեղծվող իրավիճակների համար որոշակի լուծումներ գտնելն է և անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրական փոփոխությունների առաջարկ անելը: Սույն աշխատանքի շրջանակներում փորձելու ենք պատասխանել՝ արդյոք անձը կարող է վերադարձված հայցադիմումը կրկին ներկայացնել շտկված տարբերակով և միաժամանակ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկել վերադաս դատական ատյան:

     Հիմնաբառեր. հայցադիմումը վերադարձնելը, հայցադիմումը կրկին ներկայացնելը, վերադարձի մասին որոշումը բողոքարկելը, ՀՀ վարչական դատարան:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.3-170