Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1 (113) 2024

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԴԱՍ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ` ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Միլա Հայրապետովա

Ամփոփագիր

 Մարդու պատշաճ վարչարարության սահմանադրական իրավունքի իրացման գործուն երաշխիք է վստահության պաշտպանության սկզբունքի ապահովումը, որը, լինելով վարչաիրավական ներկայիս համակարգի ակտուլ խնդիրներից, բավարար ուսումնասիրության արդյունքում կօժանդակի վարչական իրավունքի ինստիտուտի կատարելագործմանը:

 Մասնավորապես՝ խնդրահարույց է վարչական մարմինների վերադաս վարչական մարնի (պաշտոնատար անձի) կողմից վերահսկողության կարգով սեփական նախաձեռնությամբ վարչական ակտի վերանայման հետ կապված հիմնախնդիրը՝ հենց վստահության պաշտպանության սկզբունքի ապահովման համատեքստում, քանզի մի կողմից վարչական իրավունքում վերադաս վարչական մարմնին (պաշտոնատար անձին) լիազորություն է վերապահվում սեփական նախաձեռնությամբ վերահսկողության կարգով վերանայել ստորադաս վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտը, մյուս կողմից՝ այդպիսի լիազորության գործադրումը կարող է բախվել ակտի հասցեատիրոջ՝ վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունքին, հետևաբար այդպիսի լիազորության ործադրումը պետք է բխի վարչարարության օրինականության և համաչափության սկզբունքներից և չխաթարի վստահության պաշտպանության սկզբունքի էությունը՝ օրենդրական մակարդակում երախշավորելով վարչական ակտի հասցեատիրոջ՝ վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունքի ապահովումը:

 Հիմնաբառեր. վստահության պաշտպանության սկզբունք, օրինական ակնկալիք, վարչական վարույթ, իրավաչափ և ոչ իրավաչափ վարչական ակտ, իրավական հետևանք:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.1-125