Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 4(116)2024

ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՆԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Միլա Հայրապետովա

Ամփոփագիր

     Սույն հոդվածը նվիրված է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված կարգավորումների վերլուծությանը, դրանցում առկա բացթողումների վերհանմանը, հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությանը, բռնության տեսակներին ու դրանց համար նախատեսված պատասխանատվության չափերին, ինչպես նաև թվարկյալ հիմնախնդիրների ազդեցության գնահատմանը՝ կնոջ ֆիզիկական և հոգեկան առողջության համատեքստում։ Հստակ մատնանշվել է ընտանիքում բռնության դեպքերով հանրային քրեական հետապնդման ենթակա լինելու անհրաժեշտությունը, քանզի դա մասնավոր ներընտանեկան խնդիր չպետք է դիտարկվի, այլ պետությունը պետք է կատարի իր պոզիտիվ պարտականությունը` ապահովելու յուրաքանչյուր անձի, այստեղ հատկապես կնոջ` ֆիզիկապես և հոգեպես առողջ ապրելու անվտանգությունն ու պաշտպանությունը:

     Սույն հոդվածում ներկայացվել է ինչպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության կողմից տրամադրված՝ մինչև «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ 2016-2017 թթ. և նշյալ օրենքի ընդունումից հետո՝ 2021-2023 թթ. ընտանիքում՝ ամուսնու կամ զուգընկերոջ կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնության դեպքերի, սպանությունների, սույն դեպքերով քրեական վարույթների հարուցման և կարճման վիճակագրական տվյալների հետ կապված տեղեկատվությունը, այնպես էլ վերջնանշյալ օրենքի կիրառմամբ կայացված միջամտության որոշումների դատական բողոքարկման դատական պրակտիկան, որոնք փաստում են սույն ուսումնասիրության արդիականությունն ու կարևորությունը, ներկայիս կարգավորումների անկատարելիությունն ու անարդյունավետությունը:

     Հիմնաբառեր. կանանց հանդեպ բռնություն, բռնության կանխարգելում, բռնության իրավական հետևանքներ, անպատժելիություն:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.4-.104