ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԺԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Ամփոփագիր
Հոդվածի նպատակն է բացահայտել և հստակեցնել սահմանադրական արժեբանության հասկացության և նշանակության հետ կապված հիմնահարցերը համակողմանի և իրավահամեմատական վերլուծության միջոցով:
Հոդվածի խնդիրն է բացահայտել սահմանադրական արժեբանության էությունը, ներկայացնել վերջինիս բնորոշումը, հստակեցնել դրա դերը սահմանադրականության հաստատման գործում։
Հետազոտության առարկան են հադիսացել սահմանադրության էությունն ու բովանդակությունը։
Արդի սահմանադրական զարգացումներում, ինչպես նաև բարեփոխումների գործընթացում առանձնահատուկ կարևորվում է սահմանադրության և նրանում ամրագրված սահմանադրական հիմնարար արժեքների ու սկզբունքների բովանդակության բացահայտումը, ընկալումը և իրական կյանքի վարքագծի կանոն դարձնելը, որը վերջնարդյունքում պետք է նպաստի երկրում սահմանադրականության հաստատմանը և կայացմանը:
Չնայած այն հանգամանքին, որ սահմանադրական արժեբանությունը երիտասարդ, ինքնուրույն գիտական ուղղություն է և ենթադրելի է, որ բազմաթիվ հիմնարար ուսումնասիրություններ պետք է կատարված լինեն դրա՝ իբրև նոր և հետազոտություն կատարելու մեծ մասշտաբներ ունեցող ոլորտի վերաբերյալ, պարզվում է, որ հիմնականում թեկնածուական ատենախոսությունների ու գիտական հոդվածների շրջանակներում են անդրադառնում իրավական ու սահմանադրական տարբեր արժեքներին, որոնցում չեն կոնկրետացվում սահմանադրական արժեբանության բովանդակությունն ու վերջինիս առանձին տարրերը: Այդ առումով պետք է փաստել, որ սահմանադրական արժեքների նկատմամբ առկա հետաքրքրությունը չի սպառվում, այլ տարեցտարի ավելանում է՝ ինչն էլ հիմավորում է հոդվածի արդիականությունը։
Հիմնաբառեր. սահմանադրական արժեք, բարիք, սահմանադրական արժեբանություն, սահմանադրականություն, իրավաբանական գիտաճյուղ, իրավական համակարգ, իրավունքի գերակայություն։
DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.1-140
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: