ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ-ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Ամփոփագիր
Հայ իրավագիտության ոլորտում առաջին անգամ փորձ է կատարվել գիտական բացահայտումների միջոցով սահմանազատել իրավապահ և պետական մարմինների կողմից խախտումների և իրավախախտումների նկատմամբ կիրառվող պետական հարկադրանքի իրացման գործընթացների ճյուղային առանձնահատկությունները:
Հոդվածում սահմանազատված են «վարույթ», «գործընթաց», «արարողակարգ» եզրույթները, որոնք գործնականում կյանքի են կոչվում ինչպես խախտումների, այնպես էլ իրավախախտումների կարգավորման նպատակով:
Որպես առանձնահատկություն գիտական հրապարակման մեջ ուշադրության կենտրոնում է կառավարման ոլորտներից հատկապես պետության ֆինանսական գործունեության մեջ ֆինանսական համակարգի տարբեր բնագավառներում արձանագրված ֆինանսական կարգապահության խախտումների նկատմամբ կիրառվող ֆինանսական հարկադրանքը, որի տեսակների և հարկադրանքի միջոցների իրավագիտական բացահայտումները լուսաբանված են հեղինակի առանձին գիտահետազոտական աշխատանքներում և նրա հեղինակած ուսումնական ձեռնարկներում՝ ֆինանսական, բանկային, մաքսային, հարկային, ինչպես նաև «Ֆինանսաիրավական պատասխանատվություն» վերտառությամբ մենագրությունում:
Հիմնաբառեր. արձանագրային, արարողակարգ, գործընթաց, վարույթ, արտադրողական, հարկադրանքի միջոցներ, մեղք, հանրային վտանգավորություն:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.1-35
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: