Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1(118)2025

ԾԱՆՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋԱԼՈՒ ՀԻՄՔՈՎ. ԱՀԱՍԱՐՍՈՒՌ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԽՈՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԻՐԱ ՇԱՀԻՆՅԱՆ

Ամփոփագիր

     Հոդվածը նվիրված է «գործուն զղջալու» հիմքով անձանց պատասխանատվությունից ազատելու կարգավորումների ուսումնասիրությանը։ Նկատի ունենալով, որ 12.07.23 ՀՕ-273-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացվել է 1.1-ին մասով, որի համաձայն գործուն զղջալու հիմքով պատասխանատվությունից կարող են ազատվել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձինք, ինստիտուտը դարձվել է ուսումնասիրության առարկա զղջման իրավական, հոգևոր և հոգեբանական ասպեկտներում։ Հոդվածում բացահայտվել է Ֆալսիֆիկացման սկզբունքի էությունը՝ որպես զղջման իրական լինելը հավաստող մեթոդաբանություն։ Առանձնացվել են զղջման և համագործակցության պարադիգմաները՝ որպես ոչ մեծ և միջին ծանրության ու ծանր և առանձնապես ծանր հանցանքներում զղջման գործուն լինելը հավաստող մոդելներ։ Առանձնահատուկ ուշադրության են արժանացել զղջման հոգևոր և հոգեբանական ասպեկտները։ Գիտական հետազոտությունների ուսումնասիրությամբ փորձ է կատարվել ցույց տալ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1.2 հոդվածը անհրաժեշտ է լրացնել մի շարք հանցատեսակներով, ինչպիսիք են սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության, երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ հանցանքները։

     Հիմնաբառեր. գործուն զղջալ, ֆալսֆիկացիայի սկզբունք, զղջման պարադիգմա, համագործակցության պարադիգմա, ապրումակցում։

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.1-263