ՊԵՏԱԻՇԽԱՆԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամփոփագիր
20-րդ դարի վերջից աշխարհում տարածում է գտել պետական կառավարման մարմինների լիազորությունների «մասնավորեցման» պրակտիկան։ Հաշվի առնելով ինստիտուտի ոչ այդքան մեծ ճանապարհ անցած լինելը, ինչպես նաև հայեցակարգային մոտեցումների բացակայությունը՝ պետությունները սահմանադրական և օրենսդրական լուրջ խնդիրների առաջ են կանգնած ոչ պետական կազմակերպություններին պետաիշխանական լիազորությունների պատվիրակման գործընթացում։ Սույն զեկույցով անդրադարձ է կատարվում պետաիշխանական լիազորությունների պատվիրակմանը ազատականության գաղափարախոսության համատեքստում: Վերջինս ժամանակի ընթացքում վերածվել է ծայրահեղականության, ըստ որի՝ պետությունը, պատվիրակելով իր լիազորությունը մասնավորին, խուսափում է այդ լիազորության ոչ արդյունավետ և ոչ իրավաչափ իրականացման հետևանքով առաջացող պատասխանատվությունից։ Զեկույցում փորձ է արվում հիմնավորել այն մոտեցումը, համաձայն որի՝ պետաիշխանական լիազորությունների պատվիրակման հիմքում անհրաժեշտ է ունենալ ամուր կառուցակարգերի ամբողջություն, որոնք կապահովեն պետական լիազորությունների իրականացման արդյունավետության և ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների սահմանափակումների պատշաճ հավասարակշռումը։ Անդրադարձ է կատարվում նաև ՀՀ-ում ընթացող սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկման առարկա դարձած «իշխանության պատվիրակման» գաղափարին, որի արդյունքում ներդրվելու են մասնավոր սեկտորին իշխանական լիազորությունների պատվիրակումը թույլատրող նորմեր։
Հիմնաբառեր. պետաիշխանական լիազորությունների պատվիրակում, պետության պատասխանատվության սկզբունք, մասնավորեցում, պետական վերահսկողություն, սահմանադրական բարեփոխումներ։
DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.2-205
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: