Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2 (114) 2024

ՖԻՆԱՆՍԱԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Նազելի Սուքիասյան

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է պետության ֆինանսական գործունեության ոլորտում ֆինանսական համակարգի առանձին օղակների իրավակարգավորումներին ուղղված ֆինանսական իրավունքի կիրառման և իրացման իրավանորմերի, դրանց տեսակների, գործածության արդյունավետության և իրավական առանձնահատկությունների բացահայտմանը: Հայրենական իրավագիտության ոլորտում առաջին փորձն է գործող ֆինանսաիրավական օրենսդրության վերլուծությունների հիման վրա սահմանազատելու իրավական հարաբերությունների ներազդման ֆինանսաիրավական նորմերի կիրառման և իրացման գործնական արդյունավետությունը: Ֆինանսական իրավունքի նորմերի կիրառման և իրացման գործընթացների վերլուծությունների հիման վրա օրենսդիր և գործադիր մարմինների կիրառման և իրացման իրավական ակտեր մշակելիս առաջարկվել է ֆինանսական իրավունքի կիրառման ակտերի մշակման օրինակելի մոդել, որը տնտեսական, սոցիալական, գաղափարական միասնական արժեքների համակցություն է, որոնց արտացոլման համամասնությունը ֆինանսական իրավունքի կիրառման իրավական ակտերում կապահովի վերջիններիս բարձր արդյունավետությունը ֆինանսավարկային մարմինների գործունեության ոլորտում:

 

Հիմնաբառեր. իրավական նորմ, ֆինանսական իրավունքի կիրառման նորմ, իրացման նորմ, իրավական նորմի մոդել, սանկցիա, սանկցիայի արդյունավետություն, իրավունքի աղբյուր:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.2-49