Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2(119)2025

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԻՐԱՎԱՍՏԵՂԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՆԱԶԵԼԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ամփոփագիր

Ժամանակակից աշխարհում իրավագիտության սկզբունքային և ամենապատասխանատու իրավական տեսական և օրենսդրական նշանակության կարևորագույն հիմնախնդիրներից մեկը պետական իշխանության մարմինների իրավասահմանման գործունեությունն է:

Իրավասահմանումը (իրավաստեղծագործությունը)՝ որպես պետաիրավական ինստիտուտ, ունի բովանդակային մի շարք այնպիսի էական բաղադրիչներ, որոնք հավասարազոր են իրավունքի այնպիսի սկզբունքների, ինչպիսիք են իրավական օրինականությունը, ժողովրդավարությունը, հրապարակայնությունը և այլ հատկանիշներ, որոնք ներհատուկ են իրավական այլ ինստիտուտների, օրինակ՝ գիտականությանը, արհեստավարժությանը:

Իրավաստեղծագործությունը լայն իմաստով՝ որպես իրավական կատեգորիա, ունի բովանդակային կառուցվածքի բաղադրիչներ, որոնք վկայում են վերջինիս փուլերի, տեսակների, օրենսդրության համակարգման, իրավաբանական տեխնիկայի, դրա տարրերի մասին:

Պետական մարմինների իրավաստեղծագործության արդյունքը, դրա ռիսկը խոսում է իրավական ակտի նախագծման պահից «իրավաբանական տեխնիկային» ներկայացվող պահանջների կատարյալ պահպանվածության մասին, որը իրավական ակտի գործնական կիրառման ընթացքում վկայում է այն ստեղծագործած մարմնի հեղինակության, հասարակական կարծիքի և վերլուծությունների, իրավական ակտի տվյալ պահի հասարակական պահանջի և իրավական ճշգրիտ կարգավորումների մասին և իր սպառողական արժեքով վեր է ածվում նորմատիվային բնույթի առօրյա կիրառման ակտի:

Ժամանակակից իրավագիտության ոլորտում իրավաբանական տեխնիկան՝ որպես իրավունքի մեծարժեք իրավական ինստիտուտ, որպես իրավասահմանման առանցք, իրավագետների կողմից բացահայտվում և քննարկվում է որպես տեսական և կիրառական իրավագիտական առանձին գիտական դասընթաց, ինքնուրույն իրավական կարգավորման ոլորտ, որի իմացությամբ է պայմանավորված պետական մարմինների կողմից ընդունած իրավական ակտերի որակը:

Հոդվածում գիտական բացահայտումների և վերլուծությունների միջոցով ընտրանքային կարգով ուսումնասիրվել է ՀՀ կառավարության վերջին տարիներին տնտեսության բարեփոխումներին ուղղված որոշումներից մեկը, որի մշակման գործընթացները վկայում են, որ նրա հեղինակները անտեղյակ են իրավական ակտին ներկայացվող «իրավաբանական տեխնիկայի» հնարքներից:

Հիմնաբառեր. իրավասահմանում, իրավաստեղծագործություն, իրավաբանական տեխնիկա, սուբսիդիա, տոկոսադրույք, տնտեսական ռիսկ, տնտեսական օժանդակություն, օժանդակության միջոց:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.2-58