ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ամփոփագիր
Աշխատանքը նվիրված է ձերբակալման իրավաչափության դատական երաշխիքներին։ Նոր ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հիմնարար փոփոխությունների է ենթարկել ձերբակալման կառուցակարգերը, ուստի ներկայացվող հոդվածում քննարկվել են ձերբակալման իրավաչափության հետ կապված որոշ հիմնահարցեր, որոնց հիման վրա ներկայացվել են կոնկրետ առաջարկություններ՝ նոր օրենսգիրքը ավելի դյուրին կիրառելու համար։
Սահմանադրությամբ ամրագրված նպատակներին հասնելու համար պետությունը, պիտանի և անհրաժեշտ միջոցների կիրառմամբ, կարող է համաչափորեն սահմանափակել անձանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Որքան ավելի ինտենսիվ է անձի հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումը, այնքան ավելի է մեծանում սահմանափակումը հիմնավորելու բեռը1։
Սահմանափակման ենթակա հիմնարար իրավունքներից է նաև անձի ազատության իրավունքը։ Ազատության իրավունքի սահմանափակման միջոց է անձի ձերբակալումը՝ անազատության մեջ պահելը, ինչպես նաև մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը։
Գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը1 (այսուհետ՝ նաև Օրենսգիրք), էական փոփոխությունների ենթարկելով քրեական դատավարության փուլային կառուցվածքը, սահմանում է մի շարք նորամուծություններ, որոնք վերաբերում են ձերբակալման կառուցակարգերին։
Նոր օրենսգրքի դեռևս բավականաչափ «հղկված» չլինելու պայմաններում սույն աշխատությունն էլ ավելի արդիական է դառնում։
Հիմնաբառեր. ազատություն, իրավունք, իրավաչափություն, ձերբակալում, որոշում, սահմանափակում։
DOI: http://10.59560/18291155-2023.3-225
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: