Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3 (115)2024

«ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

Սամվել Հակոբյան

Ամփոփագիր

     Սույն հոդվածն իրավակիրառ պրակտիկայում առաջացած այն հիմնախնդրի մասին է, երբ դատարանները քննարկման առարկա են դարձնում անազատության հետ կապված խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունն այն մեղադրյալի վերաբերյալ, որի նկատմամբ նույն մեղադրանքով արդեն իսկ քննարկվել է նման միջնորդություն: Իրավապահ մարմինների գործելաոճն էապես նպաստել է նման դատական պրակտիկայի ձևավորմանը: Սույնով ներկայացվում է նման դատական պրակտիկայի անթույլատրելիությունը, նման իրավիճակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված՝ կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու համար ներկայացված պահանջները/երաշխիքները և դրանց՝ ազատության կանխավարկածին համահունչ մեկնաբանությունները:

  Հիմնաբառեր. ձերբակալում, կալանք, անձնական ազատություն, իրավունք, միջնորդություն:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.3-115