ՍԱՀՄԱՆԱԴՐԻ ԿԱՄՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ամփոփագիր
Սույն հետազոտության առարկան սահմանադիր կամքի և Սահմանադիր ուժի դոկտրինալ հիմքերի, դրանց պատմափիլիսոփայական զարգացման և ժամանակակից սահմանադրաիրավական համակարգում դրսևորման վերլուծությունն է։ Հետազոտության նպատակը «կամք» հասկացության փիլիսոփայական մեկնաբանությունների, «Սահմանադիր ուժ» հասկացության բացահայտման և զարգացման էվոլյուցիայի, «անտեսանելի սահմանադրության» հայեցակարգի նկարագրության և գործնական կիրառման ուսումնասիրությունն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի՝ Հայաստանի Անկախության հռչակագրի վերաբերյալ ՍԴՈ-1590 և ՍԴՈ-1749 որոշումների, դրանց նշանակության ու մեկնաբանությունների տարբերությունների վերլուծությունը։
Հոդվածում ուսումնասիրվում են Հեգելի, Քելզենի և Ռուսոյի դոկտրինալ մոտեցումները՝ մատնանշելով, որ կամքը հանդես է գալիս որպես իրավունքի իմաստային, կառուցվածքային և լեգիտիմացնող հիմք։ Սահմանադիր ուժի զարգացումը ներկայացվում է Սիյեսի, Ռուսոյի և Շմիդտի տեսությունների համատեքստում՝ որպես ժողովրդի նախասահմանադրական, ինքնիշխան կարողություն։ Հակիրճ վերլուծվում է սահմանադրական դատարանի դերը սահմանադրական արժեքների պահպանման գործում՝ դրա շրջանակներում անդրադարձ կատարելով «անտեսանելի սահմանադրության» հայեցակարգին և դրա գործնական կիրառությանը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի Անկախության հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանի սահմանադրական նշանակությանը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 և ՍԴՈ-1749 որոշումների համեմատական վերլուծության համատեքստում։ Եզրակացվում է, որ ՍԴՈ-1590 որոշումն արտահայտում է հայ ժողովրդի՝ որպես առաջին սահմանադրի կամքի համապարփակ, արժեքային ընկալումը, մինչդեռ ՍԴՈ-1749 որոշումը սահմանափակում է դրա մեկնաբանման դաշտը՝ հանգեցնելով սահմանադրի կամքի նեղացման։
Հիմնաբառեր. կամք, ընդհանուր կամք, Սահմանադիր ուժ, սահմանված ուժ, սահմանադիր կամք, «Անտեսանելի սահմանադրության հայեցակարգ», Անկախության հռչակագիր, պետականապահպանություն, սահմանադրաիրավական կարգ, անփոփոխելի դրույթ։
DOI: https://10.59560/18291155-2026.1-236
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: