Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 4(121)2025

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՈՑԵԼԻ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԸ

Սերգեյ Ղազինյան

Ամփոփագիր

Հոդվածը դիտարկում է, թե ինչպես է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խոցելիությունը հանգեցնում նրանց թրաֆիքինգի և շահագործման բարձր ռիսկի՝ հատկապես հոգեբուժական և սոցիալական խնամքի հաստատություններում։ Վերլուծության առանցքում է «խոցելի դիրքի չարաշահման» միջազգային իրավական հայեցակարգը, որն ընդգծում է այն իրավիճակները, երբ անձը չունի իրական և ընդունելի այլընտրանք՝ խուսափելու շահագործումից։ Հայաստանի իրավական դաշտը ճանաչում է հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված անօգնական վիճակը, սակայն գործնականում առկա են համակարգային բացեր՝ ոչ հոժարակամ հոսպիտալացման, խնամակալության, դատական վերահսկողության և անկախ մշտադիտարկման ոլորտներում։ Հոդվածը բացահայտում է, որ փակ հաստատություններում շահագործումը կարող է դրսևորվել հարկադիր աշխատանքի, ֆինանսական միջոցների յուրացման կամ ազդեցության գործադրման միջոցով, ինչը խաթարում է անձի ազատության և արժանապատվության հիմնարար իրավունքները։ Եզրափակիչ հատվածում ներկայացվում են քաղաքականության մշակման և օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ՝ ուղղված պաշտպանական մեխանիզմների ուժեղացմանը, ռիսկերի վաղ հայտնաբերմանը, խնամակալության համակարգի բարեփոխմանը և տվյալների վրա հիմնված քաղաքականության ձևավորմանը։

 

Հիմնաբառեր. խոցելի դիրքի չարաշահում, հոգեկան առողջություն, մարդկանց թրաֆիքինգ, շահագործում, հոգեբուժական հաստատություններ, խնամակալություն, մարդու իրավունքներ:

DOI: https://10.59560/18291155-2025.4-114