Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1(122)2026

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՀՄԱՆԱԴԱԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ. ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԵՐԳԵՅ ՂԱԶԻՆՅԱՆ

Ամփոփագիր

    Հոդվածը ներկայացնում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի սահմանադրաիրավական ընկալումը՝ դիտարկելով այն ոչ միայն որպես քրեական արդարադատության խնդիր, այլ որպես սահմանադրական կարգի արժեքային հիմքերին սպառնացող երևույթ։ Վերլուծությունը կառուցված է երկու փոխկապակցված հարթությունների վրա՝ նյութական հիմքեր և ընթացակարգային պարտավորություններ։ Առաջին մասում հիմնավորվում է, որ մարդկանց թրաֆիքինգն իր բնույթով խաթարում է մարդու իրավական սուբյեկտայնությունը՝ անձին դարձնելով վերահսկվող օբյեկտ, և այդ պատճառով այն պետք է գնահատվի սահմանադրական իրավունքների ամբողջական համակարգում՝ հատկապես անձի արժանապատվության, ազատության և հարկադիր աշխատանքի արգելքի տրամաբանության ներքո։ 

    Երկրորդ մասում բացահայտվում է պետության պոզիտիվ պարտավորությունների բովանդակությունը՝ արդյունավետ քննության, արդարադատության իրական մատչելիության, զոհերի պաշտպանության, իրավաբանական աջակցության և փոխհատուցման գործուն մեխանիզմների ապահովման համատեքստում։ Հոդվածը շեշտում է միջազգային և սահմանադրական իրավունքի փոխազդեցությունը՝ ցույց տալով, որ թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ քաղաքականությունը ձևավորվում է նաև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների ձևավորած չափանիշների հաշվառմամբ։ Արդյունքում առաջ է քաշվում մոտեցում, ըստ որի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը պետք է ընկալվի որպես սահմանադրական կառավարման որակի չափանիշ՝ արտացոլելով պետության գործնական կարողությունը կանխատեսելու ռիսկերը, կանխելու շահագործումը և ապահովելու արդյունավետ պաշտպանություն։

 

    Հիմնաբառեր. մարդու իրավունքներ, մարդկանց թրաֆիքինգի սահմանադրաիրավական բնույթ, պետության պոզիտիվ պարտավորություններ, մարդու արժանապատվություն, ինստիտուցիոնալ խոցելիություն, շահագործման ռիսկ, իրավունքների պաշտպանություն, հարկադիր աշխատանք, խոցելի խմբերի պաշտպանություն, սահմանադրական պետություն:

DOI: https://10.59560/18291155-2026.1-109