Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1 (113) 2024

ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Շողեր Գրիգորյան

Ամփոփագիր

   Տեղեկատվության ազատության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, որի պատշաճ օրեսդրական կարգավորման և իրականացման մեխանիզմների բացակայության պայմաններում էապես դժվարանում է նաև այլ՝ հարակից իրավունքների իրականացումը: Սույն հոդվածը միտված է Հայաստանի Հանրապետությունում մասսայական տեղեկատվության ազատության սահմանադրաիրավական երաշխիքների ուսումնասիրությանը։ Ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունը թույլ է տվել բացահայտել, որ մասսայական տեղեկատվության ազատության հայեցակարգի օրենսդրական ամրագրումը միակողմանի է և ամբողջովին չի արտացոլում անhատի, հասարակության և պետության շահերի հավասարակշռության ապահովման երաշխիքների սահմանադրորեն հիմնավորված անհրաժեշտությունը:

 Հիմնաբառեր. Սահմանադրություն, երաշխիք, տեղեկատվության ազատություն, հիմնարար իրավունքներ, մասսայական տեղեկատվություն։

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.1-151