ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Ամփոփագիր
Ժամանակակից աշխարհում տեղեկատվական անվտանգությունը դարձել է յուրաքանչյուր պետության ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Տեխնոլոգիական առաջընթացը, կիբեռսպառնալիքների աճը և թվային տեղեկատվության լայն տարածումը պահանջում են երկրներից ակտիվ միջոցներ ձեռնարկել իրենց տեղեկատվական ռեսուրսները պաշտպանելու համար։ Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ), ինչպես և շատ այլ պետություններ, առերեսվում են տեղեկատվական անվտանգության ոլորտում լուրջ մարտահրավերների հետ։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում պետական մարմինների դերը, քանի որ հենց նրանք են պատասխանատու քաղաքականության մշակման, ռազմավարությունների ձևավորման և տեղեկատվության պաշտպանության գործնական միջոցառումների իրականացման համար։
Պետական մարմինները հանդես են գալիս ոչ միայն որպես օրենքների և կարգավորումների մշակողներ ու իրականացնողներ, այլև հիմնական համակարգման կենտրոններ, որոնք պատասխանատու են տարբեր սուբյեկտների՝ մասնավոր հատվածից մինչև միջազգային գործընկերներ, փոխգործակցության համար: Նրանք ապահովում են անվտանգության պահանջների կատարման մոնիտորինգը և վերահսկումը, արձագանքում են միջադեպերին և նպաստում ընդհանուր իրազեկվածության և տեղեկատվության պաշտպանության հմտությունների բարձրացմանը:
Սույն հոդվածում կներկայացվեն պետական մարմինների հիմնական գործառույթները տեղեկատվական անվտանգության ոլորտում, դրանց ազդեցությունը ազգային անվտանգության ապահովման վրա և դերը ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու հարցում։
Հիմնաբառեր. տեղեկատվական անվտանգություն, պետական մարմիններ, ազգային անվտանգություն, սպառնալիքներ, մարտահրավերներ, գործառույթներ, կիբեռանվտանգություն։
DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.3-209
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: