Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3 (115)2024

ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ (ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ)

Սիմոն Սիմոնյան

Ամփոփագիր

   Տեսահսկման համակարգերը լայնորեն կիրառվում են անձանց կյանքի, գույքի պաշտպանության, իրավախախտումների կանխարգելման և բացահայտման, ինչպես նաև այլ օրինական շահերի պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ, տեսահսկումը կարող է հանգեցնել ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալների ապօրինի մշակման։ Վերոնշյալ համատեքստում մի կողմից առաջանում է տեսահսկում իրականացնող անձի շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ անձնական տվյալների պաշտպանության երաշխիքները պահպանելու հրամայականը։ Եթե պետական մարմինների կողմից տեսահսկման իրականացման առանձնահատկություններն արդեն իսկ կարգավորված են օրենսդրությամբ, ապա իրավունքի մասնավոր սուբյեկտների կողմից իրականացվող տեսահսկման իրավաչափությունը, որպես կանոն, հատուկ նորմերի բացակայության պայմաններում գնահատվում է անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնների հիման վրա։ Հաշվի առնելով հայաստանյան դոկտրինայում քննարկվող հարցի վերաբերյալ ուսումնասիրությունների բացակայությունը՝ սույն հոդվածի առաջին մասը կոչված է բացահայտելու տեսահսկման միջոցով անձնական տվյալների մշակման առանձնահատկությունները։ Աշխատանքի երկրորդ մասը կոչված է քննարկելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված այն երաշխիքները, որոնց վրա պետք է հիմնվի իրավունքի մասնավոր սուբյեկտների կողմից տեսահսկման միջոցով անձնական տվյալների մշակումը։ Հիմնաբառեր. տեսահսկում, անձնական տվյալ, օրինականություն, համաչափություն, թափանցիկություն։ Ամփոփագիր Տեսահսկման համակարգերը լայնորեն կիրառվում են անձանց կյանքի, գույքի պաշտպանության, իրավախախտումների կանխարգելման և բացահայտման, ինչպես նաև այլ օրինական շահերի պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ, տեսահսկումը կարող է հանգեցնել ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալների ապօրինի մշակման։ Վերոնշյալ համատեքստում մի կողմից առաջանում է տեսահսկում իրականացնող անձի շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ անձնական տվյալների պաշտպանության երաշխիքները պահպանելու հրամայականը։ Եթե պետական մարմինների կողմից տեսահսկման իրականացման առանձնահատկություններն արդեն իսկ կարգավորված են օրենսդրությամբ, ապա իրավունքի մասնավոր սուբյեկտների կողմից իրականացվող տեսահսկման իրավաչափությունը, որպես կանոն, հատուկ նորմերի բացակայության պայմաններում գնահատվում է անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնների հիման վրա։ Հաշվի առնելով հայաստանյան դոկտրինայում քննարկվող հարցի վերաբերյալ ուսումնասիրությունների բացակայությունը՝ սույն հոդվածի առաջին մասը կոչված է բացահայտելու տեսահսկման միջոցով անձնական տվյալների մշակման առանձնահատկությունները։ Աշխատանքի երկրորդ մասը կոչված է քննարկելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված այն երաշխիքները, որոնց վրա պետք է հիմնվի իրավունքի մասնավոր սուբյեկտների կողմից տեսահսկման միջոցով անձնական տվյալների մշակումը։

Հիմնաբառեր. տեսահսկում, անձնական տվյալ, օրինականություն, համաչափություն, թափանցիկություն։

DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.3-11