Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2(123)2026

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔ

ՏԱԹԵՎԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Ամփոփագիր

«Էլեկտրոնային արդարադատությունը որպես վարչական արդարադատության մատչելիության լրացուցիչ երաշխիք» հոդվածում ներկայացվել են էլեկտրոնային արդարադատության հասկացության, այս ինստիտուտին ներկայացվող նվազագույն չափանիշների, առավելությունների և թերությունների վերաբերյալ հեղինակի կողմից կատարված գիտագործնական ուսումնասիրությունների արդյունքները, միջազգային փորձը։ Հեղինակը հոդվածում մանրամասն անդրադարձել է 2025 թ․ օգոստոսի 15-ից մեզանում գործարկված վարչական արդարադատության էլեկտրոնային համակարգին, տեսական հենքի վրա վեր հանել համակարգին առնչվող ինչպես իրավական, այնպես էլ գործնական խնդիրները, առաջարկել դրանք հաղթահարելու տեսագործնական հնարավոր ուղիները։

 

Հիմնաբառեր. արդարադատություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնային արդարադատություն, էլեկտրոնային համակարգ, արհեստական բանականություն, էլեկտրոնային դատական ակտ, էլեկտրոնային համակարգից օգտվող ֆիզիկական անձ, տեսահաղորդակցության միջոցներ:

DOI: https://10.59560/18291155-2026.2-119