ԵՐԵԽԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԾՆՆԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Ամփոփագիր
Անձի ինքնության բացակայությունը կամ կորուստը կարող է լրջորեն ազդել վերջինիս ինքնաճանաչման, բարեկեցության և պատկանելության զգացողության վրա: Հատկապես երեխաների ինքնության բազմաթիվ գործոններ, փոխնակ մայրության հարցերում, չափազանց կարևոր են և անհրաժեշտ է, որպեսզի վերջիններիս ինքնության հաստատմանը և ծննդի գրանցմանն առնչվող բոլոր տարրերը պահպանվեն ծննդաբերությունից առաջ և հետո: Երեխայի ինքնության իրավունքը ոչ միայն ինքնուրույն իրավունք է, այլև սերտորեն կապված է այլ իրավունքների իրացման հետ, ինչպիսիք են երեխայի զարգացումը, ընտանիքի հետ միասին ապրելը և այլն։ Այս չափանիշներին համապատասխանելու համար ինքնության մասին բոլոր տեղեկությունները պետք է պահպանվեն ճշգրիտ և թափանցիկ ձևով, ներառյալ փոխնակ մայրությանն առնչվող տեղեկությունները:
Թեև փոխնակ մայրությունը փոխում է ինքնության բաղկացուցիչ տարրերը, խզելով հղիության և սոցիալական ծնողության միջև կապը, երեխայի հիմնարար իրավունքները մնում են նույնը: Երեխայի տեսանկյունից հղիությունը և ծնողական պատասխանատվության իրականացումը վերջինիս ինքնության բաղկացուցիչ տարրերից են:
Հետևաբար ինքնության իրավունքը անկախ է երեխայի ծննդյան հետ կապված հանգամանքներից և որևէ հետագա խտրական պրակտիկայից։ Ինքնության հետ կապված բոլոր հարցերը, որոնք կարող են առաջանալ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում, նույնպես պետք է լինեն փոխնակ մայրության հարցում երեխայի լավագույն շահերի գնահատման և որոշման մաս։
Հաշվի առնելով ինքնության հետ կապված խնդիրների կարևորությունը, որոնք կարող են կրել իրավական, բժշկական և/կամ հոգեսոցիալական բնույթ, և ունեն ողջ կյանքի ընթացքում առանցքային ազդեցություն, հավասարապես անհրաժեշտ է դրա դիտարկումը ներառել որպես փոխնակ մայրության ցանկացած պայմանավորվածության մաս։ Հետևաբար, հոդվածում ուսումնասիրվում են երեխայի ինքնության հաստատման իրավունքի և ծննդյան գրանցման հիմնախնդիրները փոխնակ մայրության համատեքստում։
Հիմնաբառեր. փոխնակ մայրություն, երեխայի ինքնության հաստատման իրավունք, ՅՈՒՆԻՍԵՖ, երեխայի ծագում, կենսաբանական ծնողներ, ծննդյան գրանցում, Վերոնայի սկզբունքներ։
DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.4-110
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: