Top.Mail.Ru
ՀՀ ՍԴ անդամ (դատավոր) 2014-2024թթ.
Արաիկ Թունյան

Ծնվել է 1966 թվականի հունվարի 6-ին Ստեփանավան քաղաքում։

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ԿՈՉՈՒՄ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1991 թվականին գերազանցությամբ ավարտել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա)։

1995 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան (Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա)։ Թեկնածուական ատենախոսության թեման է՝ «Սեփականության իրավունքի կատեգորիան իրավունքի տեսությունում»

2004 թվականին ստացել է «Տնտեսություն և ձեռնարկատիրություն» թեմայով որակավորում Առևտրի համաշխարհային կազմակերպության Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային ինստիտուտում (Եգիպտոս, Կահիրե)։

2007 թվականին ստացել է «Եվրաինտեգրացում. սահմանադրական և օրենսդրական բարեփոխումներ» թեմայով որակավորում Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղարությունում (Իտալիա, Տրիեստ)։

  • 1999-2005 թթ.
    աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես օրենսդրական հարցերի վարչության գլխավոր խորհրդատու, օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ, տնտեսական օրենսդրության բաժնի պետ։
  • 2005-2007 թթ.
    աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես պետաիրավական վարչության պետ։
  • 2007-2014 թթ.
    զբաղեցրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։
  • 2014 թվականի հունիսի 9-ին
    ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։
  • 2000 թվականից առ այսօր
    դասավանդում է Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
  • 2000 թվականից առ այսօր
    Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ է։
  • 2002 թվականին
    շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։
  • 2011 թվականի դեկտեմբերի 29-ին
    Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
  • 2013 թվականի դեկտեմբերի 28-ին
    Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։

Այլ տվյալներ

1984-1986 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
Գիտական աշխատությունների հեղինակ է իրավունքի տեսության, քաղաքացիական իրավունքի, քաղաքացիական դատավարության և հողային իրավունքի բնագավառ­նե­րում։
Ամուսնացած է, ունի որդի և դուստր։