Top.Mail.Ru
ՀՀ ՍԴ անդամ (դատավոր) 2003-2018թթ.
Կիմ Բալայան
  • Կիմ Բալայանը ծնվել է 1947թ. հոկտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում։
    1966թ. ավարտել է Մարդակերտի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 1971թ.։
    1972-1975թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում որպես ավագ լաբորանտ և դասավանդել «Կրիմինալիստիկա» առարկան։
    1975-1977թթ. եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայի դատահետքաբանական և ձգաբանական փորձաքննությունների բաժնի ավագ փորձագետ, իսկ 1977-1990թթ.՝ նույն բաժնի պետ։
    1990-1995թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Խորհրդի նախագահության անդամ, նույն հանձնաժողովի նախագահ։
    1999թ. եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի իրավաբանական ծառայության բաժնի պետ։
    2000-2003թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
    2003թ. նոյեմբերի 18-ին Ազգային ժողովի կողմից նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։